Ինդոնեզիայի Sriwijaya Air ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավի հետ կապը կորել է: Բոինգ 737-500 օդանավում եղել է ավելի քան 50 մարդ՝ փոխանցում է BBC-ն:
Օդային փոխադրամիջոցը Ջակարտայից թռիչք էր իրականացնում դեպի Պոնտիանակ:
Նշվում է, որ ուղևորատար օդանավը մոտ մեկ րոպեում կորցրել է ավելի քան 10 հազար ոտնաչափ բարձրություն: Օդանավն անհետ կորել է օդ բարձրանալուց չորս րոպե անց:
Բոինգ 737-500 օդանավը շահագործվում է արդեն 27 տարի: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: