Շնորհակալություն ենք հայտնում Սան Պիետրո Վերնոտիկոյի համայնքային խորհրդին, որ 2020 թ․ դեկտեմբերի 31-ին միաձայն ընդունել է բանաձև՝ ճանաչելով Արցախի անկախությունը և դատապարտելով քաղաքացիական բնակչության հանդեպ գործած պատերազմական հանցագործությունները։ Ասված է Իտալիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում։
«Երախտապարտ ենք»,- ասված է դեսպանության գրառման մեջ։