«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, ս.թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, անցել է բացառապես մարդասիրական ծրագրերի իրականացման: Նշված որոշման շրջանակներում հիմնադրամը Կրթաթոշակային ծրագիրը 2021-2022 ուսումնական տարվա համար չի իրագործի: Հետևաբար եկող ուսումնական տարվա համար հիմնադրամը կրթաթոշակային ծրագրի նոր դիմումներ չի ընդունելու՝ նշված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ հիմնադրամը տեղեկացնում է, որ մինչև ուսումնառության ավարտը, կշարունակի աջակցել այն կրթաթոշակառուներին, որոնք արդեն արժանացել են կրթաթոշակի հիմնադրամից:
«Լիահույս ենք, որ բոլորիս ջանքերի համատեղմամբ կկարողանանք կարճ ժամանակ հետո վերականգնել Կրթաթոշակային ծրագիրը»,- ասված է հայտարարության մեջ: