Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ -7-ից ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհների սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի որ աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը, այդ դեպքում պետք է կիրառել այլ մեթոդներ:
Այս գիշեր, հատկապես հյուսիսային շրջաններում, առավելագույնը կլինի -25 աստիճան ցուրտ: Դեկտեմբերի 26-ին տեղումներ չեն սպասվում: Քամու ուժգնությունը նորմայից բարձր է, վայրկյանում 10-15 մ: Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կնվազի 5-6 նիշով: