Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց:
Դեկտեմբերի 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևելյան է՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ի գիշերն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում դեկտեմբերի 24-ին սպասվում է ձյուն, ճանապարհներին գիշերը և առավոտյան ժամերին՝ մերկասառույց։ Դեկտեմբերի 25-28-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մանրամասները՝ տեսանյութում: