Դեկտեմբերի 22-ի ցերեկն առանձին շրջաններում, 23-24-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, լեռնային շրջաններում և լեռնանցքներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա նշել է, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 25-26-ին՝ գիշերը, աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով: