Այսօր Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ին տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը՝ փոխանցում է Vesti.ru-ն:
Այս միջոցառումն անցկացվում է ամեն տարի: Կորոնավիրուսի համավարակի պատճառով այս տարի ասուլիսի ձևաչափը փոփոխված է. ավելացվել են ուղիղ միացման տարրեր:
ՌԴ նախագահին կարող են դիմել ոչ միայն լրագրողները, այլև՝ ՌԴ ցանկացած քաղաքացի: Վլադիմիր Պուտինը հարցերին կպատասխանի առցանց ռեժիմով:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ մամուլի ասուլիս է հրավիրում 2001-ից: Այս տարի այն 16-րդն է: