• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Բաց հարթակ. Ընդդիմությունը միավորվելու է և սպասարկելու է օտար պետության շահը. Վարդանյան Բաց հարթակ. Ընդդիմությունը միավորվելու... 20:43
Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցում են․ ինչ սպասել Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցում... 19:52
Վրաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը 2025-ին կտրուկ վատացել է. HRW. «Հարևաններ» Վրաստանում մարդու իրավունքների հետ... 19:13
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Տարեսկզբից մինչ հոկտեմբերի 18-ը Թուրքիայից Ադրբեջան 507 բեռնատար չվերթ է կայացել
Հասարակություն
18:2617 Դեկ, 2020

Տարեսկզբից մինչ հոկտեմբերի 18-ը Թուրքիայից Ադրբեջան 507 բեռնատար չվերթ է կայացել

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների ընթացքում մամուլում չէին դադարում հրապարակումներն Ադրբեջանի օդանավակայաններ բեռնատար ինքնաթիռների վայրէջքների վերաբերյալ։ Այդ ինքնաթիռներով Ադրբեջան մեծ մասամբ հասնում էին ռազմական նշանակության ապրանքներ։
 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ամփոփել է դեպի Ադրբեջան բեռնատար ինքնաթիռների թռիչքների մասին ունեցած տեղեկությունը, որը ներառում է նաև սեպտեմբերից մինչև հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածը։ Թռիչքների մասին տեղեկությունը հաստատվում է նաև Flyradar 24 պորտալի տվյալներով։ «Լուրերը» ներկայացնում է դրանք:
 
Ըստ ՔԱԿ-ի տվյալների՝ այս տարվա հունվարից մինչ հոկտեմբերի 18-ը դեպի Ադրբեջանի 4 խոշոր օդանավակայաններ՝ Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայան, Գյանջայի, Նախիջևանի ու Գաբալայի օդանավակայաններ, միասին վերցրած, իրականացվել է 4626 թռիչք։ Դա 1220-ով ավելի է անցյալ տարվա նույն ցուցանիշից։ Բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի Ադրբեջան հատկապես պարբերական են դարձել դարձյալ այս տարվա փետրվարից: Այս տարվա օգոստոսին նախորդ տարվա համեմատ բեռնատար թռիչքներն աճել են մոտ 60 տոկոսով։ Պատերազմի օրերին բեռնատար թռիչքները դեպի Բաքու իրականացվում էին մեծ մասամբ Թուրքիայից, Իսրայելից ու Ուկրաինայից։ 
 
Իսրայելն Ադրբեջանին զենքի հիմնական մատակարարներից է, իսրայելական արտադրության պաշտպանողական ու հարձակողական անօդաչու թռչող սարքերը լայնորեն օգտագործվել են Արցախի դեմ պատերազմում։ Դեռ 2016-ին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Իսրայելից ավելի քան 5 միլիարդ դոլարի զենք է ձեռք բերվել։ Նախորդ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ՝ դեպի Ադրբեջանի չորս օդանավակայաններ Իսրայելից թռիչքներն ավելացել են 45 տոկոսով՝ 75-ից հասնելով 103-ի։ Օգոստոսին ու սեպտեմբերին Իսրայելից դեպի այս օդանավակայաններ կատարվել է 32 թռիչք, իսկ հոկտեմբերի 18-ի դրությամբ՝ 5 թռիչք։ Ապրիլ և հուլիս ամիսներին Իսրայելից բեռնատար ինքնաթիռներով թռիչքների թիվը դեպի Ադրբեջան ևս էականորեն ավելացել է։ Համաձայն Flydarad 24-ի՝ պատերազմի ընթացքում Իսրայելի Էյլաթ օդանավակայանից 7 թռիչք է իրականացվել՝ ադրբեջանական Silk Way West Airlines ընկերության միջոցով, որը հայտնի է որպես Ալիևների ընտանիքի հարստության մաս կազմող ավիաընկերություն։ 
 
Ուկրաինայից թռիչքները դեպի Ադրբեջան տարվա ընթացքում նվազել են՝ առաջին եռամսյակի մեծ ակտիվությունից հետո։ Հունվարին Ուկրաինայից դեպի Ադրբեջան կատարվել է 41 թռիչք՝ նախորդ տարվա հունվարի համեմատ 25-ով ավելի, փետրվարին իրականացվել է 87 թռիչք՝ նախորդ տարվա համեմատ 64-ով ավելի, իսկ մարտին իրականացվել է 59 թռիչք՝ նախորդ տարվա մարտի համեմատ 31-ով ավելի։ Ապրիլից սկսած՝ օդային ճանապարհով դեպի Ադրբեջան բեռներ տեղափոխվել են, սակայն անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ՝ ավելի նվազ։ Պատերազմի օրերին ուկրաինական ZN պարբերականը հայտնեց, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դադարեցրել է Ադրբեջանին ռադիոլոկացիոն կայանների բաղադրիչների մատակարարման պայմանագիրը։ 
 
Թուրքիան Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական աջակիցն էր։ Ադրբեջանին ռազմատեխնիկական և անձնակազմի ամենախոշոր մատակարար Թուրքիայի ներգրավումն Արցախի դեմ պատերազմում փաստվում է նաև չվերթերի մասին տվյալներում։ Պատերազմի ընթացքում Ադրբեջանի հարվածային ուժի բաղկացուցիչ մասն էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի փեսայի՝ Սելջուկ Բայրաքթարի ընկերության արտադրած «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների՝ մարտական առաջադրանքներ էին կատարում նաև Ադրբեջանին Թուրքիայի տրամադրած F-16 կործանիչները։
 
Ավիացիոն այս տվյալների համաձայն՝ Թուրքիայից դեպի Ադրբեջան բեռնատար չվերթերի թիվը նախորդ տարվա համեմատ մեծացել է։ Այս տարվա ապրիլ-հուլիս ժամանակահատվածում կայացել է  238 թռիչք։ Պատերազմի ընթացքում՝սեպտեմբերից մինչ հոկտեմբեր 18-ը,  Թուրքիայից դեպի Բաքու, Գյանջա, Գաբալա ու Նախիջևան իրականացվել են 122 թռիչքներ։ Որպեսզի պարզ դառնա, թե ինչ ծավալով էր ռազմական օգնություն ցուցաբերում Ադրբեջանին Թուրքիան, բավական է նշել, որ եթե 2019-ի հոկտեմբերին դեպի Ադրբեջան իրականացվել էր 28 չվերթ, ապա մինչ այս տարվա հոկտեմբերի 18-ը Ադրբեջան էր ժամանել 74 բեռնատար ինքնաթիռ։ Պատերազմի մեկնարկից հետո ինտենսիվ թռիչքներ դեպի Ադրբեջան իրականացվել են Անկարայի, Մուղլայի, Թեքիրդաղի օդանավակայաններից ու Կայսերիի ռազմական օդանավակայանից` դարձյալ Silk Way West Airlines ընկերությանը պատկանող IL-76 և Boeing 747 ինքնաթիռների միջոցով (տվյալները՝ Flyradar 24-ի)։ Տարեսկզբից մինչև հոկտեմբերի 18-ը Թուրքիայից դեպի Ադրբեջան կայացել է 507 բեռնատար չվերթ։ 
Հեղինակ`Մկրտիչ Կարապետյան
Դիտումների քանակ363
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Թուրքիայի նախագահը պոչ չի խաղացնում. Պուտինն Էրդողանի մասին 15:5017 Դեկ, 2020 Թուրքիայի նախագահը պոչ չի խաղացնում. Պուտինն Էրդողանի մասին Աշխարհ
  • Կապանի օդանավակայանը շրջապատված չէ ադրբեջանցիների կողմից 16:2116 Դեկ, 2020 Կապանի օդանավակայանը շրջապատված չէ ադրբեջանցիների կողմից Հասարակություն
  • Բաքուն հաստատում է ադրբեջանցի 4 զինծառայողի զոհվելը 15:0013 Դեկ, 2020 Բաքուն հաստատում է ադրբեջանցի 4 զինծառայողի զոհվելը Հասարակություն
  • Խնդրում ենք նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը. «Զվարթնոց» օդանավակայան 18:4508 Դեկ, 2020 Խնդրում ենք նախապես չփաթեթավորել ձեր ուղեբեռները և ձեռքի իրերը. «Զվարթնոց» օդանավակայան Հասարակություն
Հիմա եթերում
Լրահոս
  • Հոգեկան առողջությունը քաղցկեղի բուժման ընթացքում 00:5806 Փտր, 2026
  • Թրամփը՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին 00:3606 Փտր, 2026
  • Տուգանքներից մինչև հաղորդումների կասեցում. լրատվամիջոցների նկատմամբ ՀՌՀ վարույթներն ավելացել են 00:0706 Փտր, 2026
  • Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը՝ մինչև 16 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող 23:5005 Փտր, 2026
  • Փետրվարի 6-ի եղանակային կանխատեսումները 23:3005 Փտր, 2026
  • Որտե՞ղ եք տեսել հալածանքներ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ. Ալեն Սիմոնյանը՝ ռուս լրագրողին 23:1305 Փտր, 2026
  • Հայաստանը կմասնակցի Մալթայի արվեստի 2-րդ միջազգային բիենալեին 23:0005 Փտր, 2026
  • Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ'Ֆլահերթիին 22:4505 Փտր, 2026
  • Արդյոք ստուգվում է գրավի ծագումը, երբ կոռուպցիոն գործով փոխվում է կալանքը. պատգամավորը՝ նախարարին 22:3905 Փտր, 2026
  • ՔՊ նախաձեռնող խմբի նիստը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 22:2505 Փտր, 2026
  • Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ Խուդաթյան 22:1805 Փտր, 2026
  • Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ 22:0505 Փտր, 2026
  • Խտրականության կանխարգելումից մինչև գենդերային հավասարություն․ Սրբուհի Գալյանի հանդիպումը ԵԽ հանձնակատարի հետ 21:5405 Փտր, 2026
  • Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կուսումնասիրի նախարարների և փոխնախարարների բարեվարքությունը 21:4205 Փտր, 2026
  • «Նպատակ ունենք լրացնել կաշառքի չափերի հստակեցման օրենսդրական բացը»․ Գևորգ Քոչարյան 21:2505 Փտր, 2026
  • ՀՀ վարչապետի և ԱՄԷ նախագահի հանդիպումը․ ստորագրվել է երկկողմ համաձայնագիր 21:1005 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Եկեղեցու շուրջ իրավիճակից մինչև ներքաղաքական հարցեր. ՀՀ ԱԺ նախագահը ՌԴ-ում է 21:0005 Փտր, 2026
  • Փետրուար 5-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5805 Փտր, 2026
  • Սրտի ռիթմավար սարքի իմպլանտացիա՝ առողջության ապահովագրությամբ 20:4905 Փտր, 2026
  • Սիմոնյան–Մատվիենկո հանդիպում․ քննարկվել են տարածաշրջանային հարցեր ու հայ վարորդների խնդիրները 20:4605 Փտր, 2026
  • Առաջին հայկական գինին՝ արտադրված AI-ի խորհուրդներով 20:4405 Փտր, 2026
  • Վլադիմիր Կարապետյանը Իտալական առևտրային գործակալության ղեկավարի հետ քննարկել է երկու երկրի համագործակցության հեռանկարները 20:3905 Փտր, 2026
  • Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. Թրամփ 20:3605 Փտր, 2026
  • Հողամասը եկեղեցուն կտրամադրվի միայն անհատույց օգտագործման իրավունքով. նախագիծ 20:3105 Փտր, 2026
  • «Սոֆթ կոնստրակտ» ընկերությունը 2025-ին 23 մլրդ 777 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 20:2605 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 05.02.2026 20:2005 Փտր, 2026
  • Հունվարի 21-ից շահառուները կարող են հետ ստանալ դրոշմանիշային վճարները. «Զինապահ» 20:1505 Փտր, 2026
  • Վերջին երկու տարում ՀՀ-ում արձանագրվել է ՃՏՊ-ների հետևանքով մահացության կայուն նվազում․Պարեկային ծառայության աշխատանքի արդյունքը 20:1105 Փտր, 2026
  • Զելենսկին և Տուսկը Կիևում փաստաթուղթ են ստորագրել զենքի համատեղ արտադրության մտադրությունների մասին 20:0205 Փտր, 2026
  • ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԶԵՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր Հայաստանում հիմնադրամի մշտական գործունեության համար 19:5405 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 5 Փետրուար․ 2026 19:4905 Փտր, 2026
  • Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանը 19:4405 Փտր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահը կայցելի Հայաստան 19:4205 Փտր, 2026
  • Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին 19:35-ի դրությամբ 19:3805 Փտր, 2026
  • Միցոտակիսը և Էրդողանը կքննարկեն Թուրքիա-Հունաստան հարաբերությունների բոլոր ուղղությունները 19:3605 Փտր, 2026
  • Քննարկվել են Երևանում անցկացվելիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության կազմակերպչական հարցերը 19:3105 Փտր, 2026
  • Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման ծավալները շարունակում են աճել 19:2405 Փտր, 2026
  • Դեսպան Սարմեն Բաղդասարյանը հավատարմագրերն է հանձնել Լիբանանի նախագահին 19:1605 Փտր, 2026
  • ՏԿԵ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր 19:1005 Փտր, 2026
  • Ֆրանսիայում նշվել է Հայաստանի զինված ուժերի կազմավորման տարեդարձը 19:0505 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Մենք հանձնառու ենք առաջ մղել խոշոր ենթակառուցվածքային նախագծերը. Լավրովը՝ Սիմոնյանին 19:0005 Փտր, 2026
  • Աբու Դաբիում ավարտվել է ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունների երկրորդ փուլը 18:5905 Փտր, 2026
  • Հռոմի Պապը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիևին «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի հանձնումը 18:5005 Փտր, 2026
  • Մասիսի համայնքային ոստիկանները 43-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել 18:4205 Փտր, 2026
  • Կառավարությունն առաջարկում է լրացումներ կատարել Հողային օրենսգրքում 18:2305 Փտր, 2026
  • Սահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգը 18:1405 Փտր, 2026
  • Հայաստանի պատմության թանգարանում կբացվի ցուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներով 18:0705 Փտր, 2026
  • Ակնկալվում է ազատությունից զրկված անձանց համար ապահովել պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում 18:0105 Փտր, 2026
  • ԱՍՀ նախարարն ու ԵԽ հանձնակատարը քննարկել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հիմնական ուղղությունները 17:5505 Փտր, 2026
  • ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավարի հետ քննարկվել են ՀՀ ՊՆ-ի և ԿԽՄԿ պատվիրակության համատեղ գործողությունների ծրագրին առնչվող հարցեր 17:4905 Փտր, 2026
  • Նախիջևանի հետ կապի ապահովումը դիտարկվում է որպես միջազգային տարանցիկ հնարավորությունների ընդլայնման գործոն. Բայրամով 17:4405 Փտր, 2026
  • Սպայական կազմի զինծառայողը կկարողանա գույքը ձեռք բերել ոչ միայն Երևանում, այլև՝ մարզերում 17:4105 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում այցելել է Անհայտ զինվորի հուշարձան 17:3605 Փտր, 2026
  • Մասնագիտական կրթությունը՝ մարզային տնտեսության ողնաշար․ քննարկում ԵՆԲ ներկայացուցիչների հետ 17:3105 Փտր, 2026
  • Հայաստան–Ճապոնիա համագործակցություն՝ վերականգնվող էներգիայի կիրառման ուղղությամբ 17:2005 Փտր, 2026
  • ՀՀ նախագահն ու Քուվեյթի դեսպանը քննարկել են մշակութային համագործակցության ընդլայնման հնարավորությունները 17:1305 Փտր, 2026
  • Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը մտքեր են փոխանակել ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության շուրջ 17:0305 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | ՀՀ-ն չպետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, հնարավոր է լուծում, որից կշահեն երկու կողմն էլ. Սիմոնյան 17:0005 Փտր, 2026
  • Թվայնացման գործիքակազմերը նպաստում են ծառայությունների պահանջարկի աճին. ՄՔԾ-ում ՆԳ նախարարին է ներկայացվել 2025-ի կատարողականը 16:5805 Փտր, 2026
  • Էներգաարդյունավետություն և արևային լուծումներ՝ ՀՀ 4 մարզում 16:4805 Փտր, 2026
  • Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով ճանապարհային խախտումների մասին որոշումները կծանուցվեն սահմանային անցակետերում 16:3705 Փտր, 2026
  • Ավագանու անդամը հրաժարականի մասին իր դիմումը կարող է հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում. լրացում օրենքներում 16:2605 Փտր, 2026
  • Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում կա առաջընթաց. Դմիտրիև 16:1705 Փտր, 2026
  • ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամները ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ քննարկել են կանանց նկատմամբ բռնությունների կանխարգելման հարցը 16:1305 Փտր, 2026
  • Ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն 16:0905 Փտր, 2026
  • Ֆունկցիոնալության գնահատման դիմումները կներկայացվեն բացառապես առցանց 16:0205 Փտր, 2026
  • Ոստիկանության ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում քաղաքացուն առերևույթ խոշտանգելու համար 15:5305 Փտր, 2026
  • Lրացել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև «Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին» պայմանագրի ժամկետը 15:4905 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 15:4005 Փտր, 2026
  • Խոչընդոտվել է ՀԷՑ-ի բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոնի բնականոն աշխատանքը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում 15:3805 Փտր, 2026
  • Կխթանվի ՀՀ-ում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերությունը 15:3505 Փտր, 2026
  • Տեսչական մարմինը Երևանում և Լոռու մարզում լցակայանների գործունեություն է դադարեցրել 15:2605 Փտր, 2026
  • Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ համաձայնագրերը թույլ են տալիս լուծել տրանսպորտային հարցերը Հարավային Կովկասում. Լավրով 15:1405 Փտր, 2026
  • Հայաստանին անհանգստացնում է Մոսկվայից հնչող հռետորաբանությունը. Ալեն Սիմոնյան 15:0705 Փտր, 2026
  • Կենսաբազմազանության կորուստը դարձել է ամենախոշոր գլոբալ ռիսկերից մեկը. ՇՄ նախարար 15:0405 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | ՀՀ կողմից ներկայում ընտրվող ստանդարտները չեն հակասում ԵԱՏՄ-ի ստանդարտներին. Օվերչուկ 14:5805 Փտր, 2026
  • Վենսը մեկնարկել է արտասահմանյան շրջագայությունը, որի շրջանակում կայցելի Հայաստան և Ադրբեջան 14:5205 Փտր, 2026
  • Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ 14:4305 Փտր, 2026
  • Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է 14:2205 Փտր, 2026
  • Ռոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվել 14:1805 Փտր, 2026
  • Քաղաքացին տանը պատրաստել է ալկոհոլային կեղծ խմիչքներ, հումք և սարքեր. պետությանը պատճառված վնասը՝ 2 մլն դրամ 14:1105 Փտր, 2026
  • ՈՒԵՖԱ-ի Ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագիրը՝ Հայաստանում 13:5905 Փտր, 2026
  • Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության մեծ մասը դատապարտվել է ցմահ ազատազրկման 13:5705 Փտր, 2026
  • Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» արած վարորդներին 13:4705 Փտր, 2026
  • Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «Զայեդ» մրցանակը ստանալու կապակցությամբ 13:3905 Փտր, 2026
  • Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով 13:3305 Փտր, 2026
  • Ռուսաստանի դեմ պատերազմում պարտվելու դեպքում Ուկրաինան կկորցնի անկախությունը. Զելենսկի 13:2105 Փտր, 2026
  • Կենսաթոշակ կամ նպաստ ստանալու իրավունք ունեցող՝ 100 տարին լրացած անձանց կտրամադրվի 1 մլն դրամ միանվագ գումար 13:1205 Փտր, 2026
  • Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետի հետ քննարկվել է պաշտպանության ոլորտում ՀՀ-Հնդկաստան համագործակցության ընթացքը 13:0705 Փտր, 2026
  • Հնարավոր է՝ օրենքի կիրառման ժամկետներ վերանայենք. Արսեն Թորոսյանը՝ էլեկտրոնային ստորագրություն ունենալու մասին 13:0305 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Պաշտոնատար անձը կաշառք է ստացել ադամանդների ներմուծումն արագացնելու համար 13:0005 Փտր, 2026
  • ՄԻՊ-ն անդրադարձել է համացանցում տարածված՝ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնի ուժ կիրառելու տեսանյութին 12:5505 Փտր, 2026
  • 35 մլն դրամի չափով կֆինանսավորվի ռազմական ակադեմիայի շրջանավարտ՝ ծառայող սպաների բնակարանի ձեռքբերման վարկը 12:4505 Փտր, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:3205 Փտր, 2026
  • Առաջարկվում է կարգավորել երկու հարկատեսակների՝ ԱԱՀ-ի և շահութահարկի մասով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրները 12:2205 Փտր, 2026
  • ԵՄ-ին անդամակցելու հնարավորության դեպքում Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ 12:1805 Փտր, 2026
  • Անահիտ Մանասյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 12:1205 Փտր, 2026
  • Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները տեղի կունենան փետրվարի 6-ի առավոտյան Մասկատում. Արաղչի 11:5205 Փտր, 2026
  • Բժշկական կազմակերպությունների գործադիր մարմիններում ընդգրկվող անձանց մասնագիտական կրթության վերաբերյալ պայմանները կընդլայնվեն 11:4605 Փտր, 2026
  • Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ է սահմանվել փետրվարի 6-ից նոյեմբերի 20-ը 11:2605 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015