Ժամը 20:00-ի դրությամբ՝ Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում։ Մարալիկի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ։