Դեկտեմբերի 12-14-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:
Դեկտեմբերի 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա գիշերը՝ 4-6, ցերեկը՝ 2-4 աստիճանով։
Երևանում դեկտեմբերի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։