Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը տեղեկացնում է, որ ժամը 09:45-ի դրությամբ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը վերսկսվել է:
Նշենք՝ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին, կաթվածահար էր եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։