Հայաստանի գինեգործության հնագույն ավանդույթը վերջապես քարտեզի վրա է:
ԱՄՆ ՄԶԳ-ից հայտնում են, որ Հայաստանի մարզերից Վայոց ձորը համարվում է խաղողի հարուստ այգիների, հայկական ավանդական խոհանոցի և մշակույթի օջախներից։
«Վայոց ձորի գինու երթուղին բացահայտելու համար այլևս կարիք չկա փորփրել քարտեզները կամ քաղաքից քաղաք ընկնել փնտրած վայրը գտնելու համար, քանի որ այժմ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Իմ Հայաստան» ծրագրի միջոցով այդ գրավիչ երթուղին հստակ պատկերված է ճանապարհային նշաններով»,- ասված է հաղորդագրության մեջ։
