• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության առաջին օրում ներգրավել է մոտ 2,5 մլն դոլար. «Հարևաններ» Օզելի «Նոր» կուսակցությունը հանգանակության... 19:44
Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:34
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային... 10:34
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված և ավելի քան վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում. ՀՀ ԱԳ նախարար
Քաղաքականություն
22:0707 Դեկ, 2020

Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված և ավելի քան վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքը հրապարակել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի բացման խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին:

«Հարգելի Սերգեյ Վիկտորի,
Հարգելի գործընկերներ,
Տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին՝ ի դեմս ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ջերմ ընդունելության և կառուցողական ու բովանդակալից երկխոսության համար:

Հատկանշական եմ համարում, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում իմ առաջին այցը կատարում եմ հենց Մոսկվա, ինչը միանշանակ վկայում է Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բացառիկ բնույթի մասին: Վստահ եմ, որ այսօրվա բանակցությունները նոր խթան կհաղորդեն մեր դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը ու զարգացմանը:

Ես և Սերգեյ Լավրովն արդեն մեկ անգամ հնարավորություն ունեցել ենք հանդիպել Երևանում: Մենք նաև մշտական ​​կապ ենք պահպանում տարբեր հարցերի շուրջ, և այսօրվա այցը մեր երկրների, ինչպես նաև մեր ղեկավարած գերատեսչությունների միջև հարաբերությունների՝ արդեն իսկ հաստատված ավանդույթի տրամաբանական շարունակությունն է:

Այսօր մենք հանգամանորեն անդրադարձել ենք միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակի, առաջին հերթին, իհարկե, տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հարցերին: Բնականաբար, հիմնական շեշտադրումն արվել է վերջին ամիսների ընթացքում մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա՝ սույն թվականի նոյեմբերի 9-ին ընդունված համատեղ հայտարարության լույսի ներքո։

Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված և ավելի քան վեց շաբաթ տևած թուրք-ադրբեջանական ագրեսիայի դադարեցման գործում: Նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդությամբ նոյեմբերի 9-ին հնարավոր դարձավ համատեղ եռակողմ հայտարարության համաձայնեցումն ու ընդունումը, որն ամրագրեց տեղում հրադադարի հաստատումը և Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը:

Ռուս խաղաղապահների ներկայությունը պայմաններ է ստեղծում տարածաշրջանային անդորրի ու կայունության վերականգնման համար և հանդիսանում է Ադրբեջանի, իր տարածաշրջանային հովանավորի՝ Թուրքիայի և վերջիններիս կողմից հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների սադրանքները կանխելու երաշխիք:

Ռազմական գործողությունների դադարեցումը հնարավորություն է ստեղծում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերականգնման շուրջ քննարկումներ վերսկսելու համար:

Քննարկեցինք նաև հարցերի մի մեծ փաթեթ, որը վերաբերում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խաղաղ բնակավայրերի և քաղաքացիական կենսական ենթակառուցվածքների նպատակաուղղված հրետակոծությունների  հետևանքով Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակին: Մենք շնորհակալ ենք Ձեզ հումանիտար խնդիրների հասցեագրման գործում օպերատիվ և արդյունավետ մասնակցության համար: Այս համատեքստում կարևոր ենք համարում տեղում հումանիտար խնդիրների լուծման նպատակով միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավումը:

Հումանիտար հարցերի համատեքստում առաջնահերթ խնդիր է, ինչպես արդեն նշեց Սերգեյ Լավրովը, ռազմագերիների և պատանդների անհետաձգելի և անվերապահ փոխանակումը, ինչպես նաև աճյունների անհապաղ վերադարձը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք փոխանակումն իրականացնել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով և ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմից գործընթացը խափանելու փորձեր չեն լինի:

Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմից չեն դադարում  հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքերը։ Մեր ռազմագերիները, իրենց բնակավայրերը լքել չհասցրած քաղաքացիական անձինք ենթարկվում են դաժան կտտանքների և կենդանի վիճակում գլխատման, ճիշտ այնպես, ինչպես Մերձավոր Արևելքում «Իսլամական պետությունն» էր վարվում պատանդների հետ:

Աղաղակող են նաև Արցախում հայկական հուշարձանների և կրոնական վայրերի՝ եկեղեցիների և տաճարների նկատմամբ վանդալիզմի և սրբապղծության դրսևորումները: Այս ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում մենք և միջազգային հանրությունն ականատես եղանք այն հակահայկական քաղաքականության դրսևորումների նոր ալիքի, որով տասնամյակներ շարունակ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությունը ներդրել է ադրբեջանական հասարակության մեջ:

Ըստ էության՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող Թուրքիան այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները՝ ստիպելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած տեսակի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը:

Թուրքիան ամբողջությամբ պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և իր հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես, Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտուց դուրս բերելու հստակ ազդակներ: Ընդհակառակը՝  առկա են հավաստի տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և վերաբնակեցնել նրանց Արցախի օկուպացված շրջաններում։

Այսօրվա բանակցությունների ընթացքում ես ևս մեկ անգամ ընդգծեցի Արցախի հարյուր հիսուն հազար բնակչության՝ իր իսկ պատմական հայրենիքում բոլոր իրավունքների վերականգնման և իրացման անհրաժեշտության հրամայականը։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համատեքստում ցանկանում եմ հստակորեն ընդգծել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմքում ընկած է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Հայաստանը հանդես է եկել, հանդես է գալիս և շարունակելու է հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության իրավունքի ճանաչման դիրքերից:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և ամուր կարգավորմանը պետք է հասնել բանակցությունների միջոցով՝ հակամարտության կարգավորման համար միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ նշել, որ ստեղծված իրավիճակը, տարածաշրջանային զարգացումների դինամիկան մեկ անգամ ևս հաստատում են մեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև առավել սերտ համագործակցության և միջազգային հարթակում այդ փոխգործակցության համակարգման կարևորությունը:

Եվս մեկ անգամ հայտնում եմ իմ երախտագիտությունը ջերմ ընդունելության համար. սպասում ենք Ձեզ Երևանում: Շնորհակալություն»։

Հարց. Նոյեմբերի 9-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերը ակնհայտորեն միայն ժամանակավոր քայլ են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին։ Արդյո՞ք այս հարցի շուրջ մոտ ժամանակներս նախատեսվում են ավելի բովանդակային քննարկումներ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կամ նույնիսկ ավելի բարձր մակարդակով, և ե՞րբ կարող են տեղի ունենալ նմանատիպ հանդիպումներ։ 

Արա Այվազյան. Չէի ասի, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ժամանակավոր է, այն անկյունաքարային հայտարարություն է՝ կրակի և արյունահեղության դադարեցման առումով, և դրանում առկա են փախստականների վերադարձին առնչվող և այլ հարցեր , որոնք ուրվագծում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական չափորոշիչները:

Բայց, բնականաբար, հիմնական առաջնահերթ խնդիրները համապարփակ բանակցությունների մաս են կազմում, որոնք կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ հակամարտության գոտում կլինի իրադրության կայունացում, և եսս կիսում եմ  Սերգեյ Լավրովի այն ​​կարծիքը, որ այս իմաստով որոշակի զգուշավոր լավատեսություն կա: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է ամեն ինչ անենք, որպեսզի չլինի վերջին երկու ամիսների ընթացքում տեղի ունեցած ողբերգության կրկնություն: Բնականաբար, մենք նաև ընդգծում ենք անցյալ շաբաթ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից համատեղ հայտարարության ընդունման կարևորությունը, ինչը վկայում է հիմնախնդրի հետագա և վերջնական կարգավորման համար այս ձևաչափին ցուցաբերվող միջազգային աջակցության մասին: Մոտ ժամանակներս սպասվում է համանախագահների այց տարածաշրջան, ինչպես նաև արտգործնախարարների և համանախագահների միջև խորհրդակցությունների մեկնարկ, որի արդյունքում, կարծում եմ, ապագայում հնարավոր է հող նախապատրաստել բանակցային նոր գործընթացի մեկնարկի համար:

Հարց. Պարո՛ն Այվազյան, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են նպաստել Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների բարելավմանը, և հայտարարել է, որ այդ համաձայնագիրը երեք տասնամյակից անց խաղաղության հասնելու իրական հնարավորություն է: Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել այդ հայտարարությունը։

Արա Այվազյան. Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարարի խոսքերը։ Ես կհիշատակեմ Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիայի գործողությունները՝ սկսելով հարյուրամյա վաղեմության ողբերգությունից՝ Հայոց ցեղասպանությունից: Ցանկանում եմ հիշեցնել, որ հայերի մեծ մասը Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում այն մարդկանց ժառանգներն են, ովքեր վերապրել են 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը. մենք ունենք պատմական հիշողություն։

Հայաստանի անկախության առաջին իսկ օրերից Հայաստանի Հանրապետությունը և նրա իշխանությունները անկեղծ ցանկություն հայտնեցին բարիդրացիական հարաբերություններ հաստատել մեր հարևան Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների։ Ի պատասխան, 1993 թ. մինչ օրս՝ այս ամբողջ երեսուն տարիների ընթացքում, մենք ականատես եղանք մինչ օրս շարունակվող շրջափակմանը, դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու մերժմանը և Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող կտրուկ ագրեսիվ մոտեցումանը: Եթե ​​հիշում եք, 2008-2009 թթ. սկսվեց, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտության գործընթացը, որը նախաձեռնել էր հայկական կողմը` Թուրքիայի Հանրապետության հետ մեր հարաբերությունները կարգավորելու համար, որն ավարտվեց Ցյուրիխում արձանագրությունների ստորագրմամբ, որոնք, ի վերջո, մնացին թղթի վրա, և Թուրքիան կրկին հրաժարվեց կատարել իր պարտավորությունները՝ օգտագործելով տարբեր քաղաքական պատրվակներ:

Վերջերս, ապրիլի 24-ին, երբ Հայաստանը և ամբողջ աշխարհի հայությունը հարգանքի տուրք էր մատուցում Օսմանյան կայսրությունում առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, Թուրքիայի նախագահը հանդես եկավ սադրիչ հայտարարությամբ, որում, սկզբունքորեն, արդարացրեց Օսմանյան կայսրությունում հայերի ոչնչացումը, ինչը իրապես ևս մեկ անգամ հաստատում է Անկարայի` հարաբերությունների կարգավորման պատրաստ չլինելը: Ինչ վերաբերում է վերջին շրջանին, ապա հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարավային սահմանին տեղի ունեցած սրումից հետո Թուրքիան նախագահի, արտաքին գործերի նախարարի, պաշտպանության նախարարի մակարդակներով սկսեց բացահայտորեն սպառնալ Հայաստանի Հանրապետությանը, ընդհուպ մինչև այս տարվա սեպտեմբերի 27-ի Արցախի դեմ ագրեսիայով:

Ես արդեն նշել եմ իմ խոսքում, որ կարծում եմ՝ Թուրքիան առանցքային դեր է խաղացել Արցախի դեմ պատերազմի հրահրման գործում, ուղղակիորեն սպառնում էր Հայաստանի Հանրապետությանը և չափազանց բացասական դերակատարություն է ունեցել այս ընթացքում, ներմուծել է զինյալ ահաբեկիչներ, անմիջական մասնակցություն է ունեցել ռազմական գործողություններում՝ անգամ ստանձնելով մրտական գործողությունների հրամանատարությունը, երեք անգամ խափանել է զինադադարի պայմանավորվածությունները: Եթե հիշում եք, հոկտեմբերի 9-ին երկարատև քննարկումներից հետո համաձայնեցվեց առաջին նման փաստաթուղթը, ապա երկրորդը և երրորդը Միացյալ Նահանգներում: Ամեն անգամ այդ համաձայնությունները չեզոքացվում էին հենց Անկարայի բացասական դերի պատճառով:

Մենք բոլորս ենք կիսում «նոր Հարավային Կովկասի» մասին տեսլականը. մենք ցանկանում ենք ապրել կայուն, բարիդրացիական մթնոլորտում մեր հարևան պետությունների հետ, բայց դրան հասնելու համար և հաշվի առնելով այն փոքր հատվածը, որ ես թվարկեցի, Անկարան նախևառաջ պետք է վստահություն ձեռք բերի, որը կորցրել էր այս ամբողջ ընթացքում: Եվ մենք կհետևեն թե ինչպիսի միջոցներ կձեռնարկի Անկարան՝ վստահության վերականգնման ուղղությամբ: Միայն դրանից հետո մենք կգնահատենք՝ որքանով անկեղծ են «Հարավային Կովկասի համար նոր դարաշրջանի» մասին նրա խոսքերը:

Դիտումների քանակ429
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. Փաշինյան 11:2107 Օգս, 2026
  • ՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներ 11:0807 Օգս, 2026
  • Կասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունը՝ սանիտարական խախտումների պատճառով 10:5707 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտ 10:4107 Օգս, 2026
  • «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունը 2026-ի 6 ամսում 13 մլրդ 321 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 10:3607 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 10:1907 Օգս, 2026
  • Սարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվի 10:1707 Օգս, 2026
  • Որքան է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբ 10:0607 Օգս, 2026
  • Լուրեր 10:00 | Կառավարության աշխատանքն առավել արդյունավետ պետք է դառնա. վարչապետ | 07.08.2026 10:0007 Օգս, 2026
  • Դատարանների խցերում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ 09:3907 Օգս, 2026
  • Հանցավոր խումբը 9 դրվագ գործողությամբ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է 13.8 մլն դրամ 09:3607 Օգս, 2026
  • Շիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամ 09:2907 Օգս, 2026
  • Վայոց ձորի մարզում հրազենի գործադրմամբ հանցագործություններ չեն գրանցվել. ՆԳ նախարարն ամփոփել է 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը 09:2507 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է 09:1507 Օգս, 2026
  • Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:0507 Օգս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:4707 Օգս, 2026
  • Մասաչուսեթսի MIT-ի ակադեմիական ղեկավարն ընդգծել է «Ակադեմիական քաղաք»-ի կարևորությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցել հայկական կողմի հետ 08:1307 Օգս, 2026
  • Օրը սկսեցի հեծանվային զբոսանքով՝ Իսիկ Կուլ լճի ափերին․ վարչապետ 08:0707 Օգս, 2026
  • Երևանի Սիլիկյան թաղամասի աղբավայրի հրդեհը մեկուսացվել է 01:1307 Օգս, 2026
  • Ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցումն իրականացնող խմբակավարները տրանսպորտային ծախսերի փոխհատուցում կստանան 00:4907 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 00:2607 Օգս, 2026
  • Բացահայտելով Հայաստանը․ Մեծ Բրիտանիայի դեսպանի հերթական կանգառը Վայոց ձորի շքեղ Նորավանք վանական համալիրն է 00:0407 Օգս, 2026
  • Իրանցիները չափազանց դժվար մարդիկ են. Վենս 23:3706 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է անկանոն երթևեկած օտարերկրյա համարանիշերով «Նիվա»-ն 23:1306 Օգս, 2026
  • Կառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերը 23:0006 Օգս, 2026
  • Ինչո՞ւ էր ԱԺ-ից հեռացել և ինչու է վերադարձել, կստանա՞ պարգևավճար. հարցեր Վարդևանյանին 22:4806 Օգս, 2026
  • Ընդդիմությունը հիմա բաց նավարկության մեջ է, առանձնապես չեմ հասկանում հետապնդած օրակարգը. Ալեքսանյան 22:3306 Օգս, 2026
  • Անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս երեք ամիս կստանան 300 հազար դրամ աջակցություն 22:1906 Օգս, 2026
  • Հրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆ 22:1206 Օգս, 2026
  • Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար 21:5406 Օգս, 2026
  • Դեմենցիա. եթե ստանձնել եք հարազատի խնամքը 21:4206 Օգս, 2026
  • Հայաստանը 170.3 մլն եվրոյի վարկ կստանա տնտեսական բարեփոխումների համար 21:2606 Օգս, 2026
  • Ներդրումներ, նոր աշխատատեղեր և մաքսային արտոնություն․ կառավարության նոր որոշումը 21:1406 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Դասական օրինակ ցույց տվեցիք, թե ինչպես կարելի է 3 րոպե խոսել ու ոչինչ չասել. բանավեճ ԱԺ-ում 21:0006 Օգս, 2026
  • Երկրաբանները՝ ընդերքի նվաճողներ. մասնագիտության բացահայտման ճանապարհին 20:5706 Օգս, 2026
  • Իտալիայի 27 խոշոր քաղաքներում եղանակային վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է սահմանվել անոմալ տապի պատճառով 20:5206 Օգս, 2026
  • ԱԳ փոխնախարարը Նայրոբիում ներկայացրել է COP17-ի կազմակերպման Հայաստանի առաջնահերթությունները 20:5106 Օգս, 2026
  • Օգոստոս 6-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4806 Օգս, 2026
  • Ճախրուկցիների «հոգու թռիչքը»՝ Օձունից 20:4406 Օգս, 2026
  • Կապահովվեն 61 մանկապարտեզի հիմնանորոգման, վերանորոգման շինարարական աշխատանքները 20:3906 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 06.08.2026 20:3406 Օգս, 2026
  • Վթար Լոռու մարզում․ փրկարարները վարորդին դուրս են բերել արգելափակումից 20:2906 Օգս, 2026
  • Ուկրաինան աշխատում է սեփական բալիստիկ հրթիռի և հակաբալիստիկ համակարգի ստեղծման ուղղությամբ. Զելենսկի 20:2406 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 6. 2026 20:1806 Օգս, 2026
  • ՌԴ-ից Ադրբեջանով Հայաստան է առաքվել մոտ 1000 տոննա ցորեն 20:1406 Օգս, 2026
  • Ծովինար Թադևոսյանը պարգևատրել է ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարած ծառայողներին 20:0906 Օգս, 2026
  • ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հոկտեմբերի 6-ին 20:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը գումար է հատկացրել ճանապարհների հիմնանորոգման, կառուցման, վերակառուցման, միջին նորոգման և կլաստերային դպրոցներ տանող ճանապարհների համար 19:5606 Օգս, 2026
  • Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ 19:4606 Օգս, 2026
  • Կասեցվել է «Օձուն» ապրանքանիշի գազավորված զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը 19:3806 Օգս, 2026
  • Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև գնում ենք փոխզիջումների. վարչապետ 19:3106 Օգս, 2026
  • Ընդլայնվել է տրանսպորտային ծախսի փոխհատուցման ծրագրի շահառուների շրջանակը 19:1906 Օգս, 2026
  • Հաշմանդամություն ունեցողների խնդիրների մասին՝ առաջին ձեռքից 19:1106 Օգս, 2026
  • ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ Փաշինյանին 19:0306 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | ՌԴ շուկա արտահանման անհիմն սահմանափակումները մտահոգիչ են. Ռուբինյանը՝ Մատվիենկոյին 19:0006 Օգս, 2026
  • Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է 18:5106 Օգս, 2026
  • Իսրայելի և Լիբանանի միջև իրադրությունը սրվել է 18:4606 Օգս, 2026
  • Երևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցել 18:3406 Օգս, 2026
  • Իրանի շուրջ հակամարտության կարգավորումից հետո նավթի և բենզինի գները կտրուկ կնվազեն. Թրամփ 18:2906 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգը 18:2106 Օգս, 2026
  • 2026-ի առաջին կիսամյակում արդյունաբերությունն աճել է 10.8 տոկոսով. Պապոյան 18:1706 Օգս, 2026
  • Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով 18:0806 Օգս, 2026
  • Սամվել Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանով 18:0606 Օգս, 2026
  • ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային ստորագրության համակարգում խնդիրների վերաբերյալ 18:0106 Օգս, 2026
  • Ֆիլհարմոնիկը՝ Սյունիքում. եռօրյա համերգաշար 17:5306 Օգս, 2026
  • Քննարկվել են Subway միջազգային արագ սննդի ցանցի՝ Հայաստան մուտք գործելու և 60-ից ավելի մասնաճյուղերի բացման հնարավորությունները 17:4206 Օգս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ուսուցիչների հետ՝ քննարկելու ոլորտային հարցեր 17:3706 Օգս, 2026
  • Ինչպես վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է 17:2806 Օգս, 2026
  • ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից 17:1606 Օգս, 2026
  • Լուրեր 17։00 | Ծառուկյանն ու Առուստամյանը սպառնալիքով հափշտակել են 2.5 մլն դոլարի բաժնեմաս. ՔԿ 17:0006 Օգս, 2026
  • Վարչապետը Չոլպոն-Ատայում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին 16:5806 Օգս, 2026
  • Վարչապետի կոչի գործնական արդյունքները. ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում 16:5706 Օգս, 2026
  • Առանձնապես խոշոր չափերով շորթման գործով նախաքննությունն ավարտվել է 16:4206 Օգս, 2026
  • Մեր նկատմամբ կցուցաբերեն հարգանք, կստանան տասնապատիկ ավելի շատ հարգանք. Վահագն Ալեքսանյան 16:3506 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 16:3006 Օգս, 2026
  • Արժևորվում է Շիրակի երգիծական բանահյուսությունը 16:2206 Օգս, 2026
  • Բրազիլի նախագահը քննադատել է Վաշինգտոնում երկրի դեսպանի վիզան չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի որոշումը 16:0906 Օգս, 2026
  • Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը 15:5606 Օգս, 2026
  • Հիմնանորոգվում է Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածը 15:5106 Օգս, 2026
  • Արուսյակ Մանավազյանի ճեպազրույցը 15:3606 Օգս, 2026
  • ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը 15:3406 Օգս, 2026
  • Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը 15:2906 Օգս, 2026
  • Բացահայտվել է Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի կողմից 2.5 մլն դոլար արժողության գույքի շորթման և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպք 15:2306 Օգս, 2026
  • Սիբիհան շնորհակալություն է հայտնել Բայրամովին պատերազմի առաջին իսկ օրերից Բաքվի տրամադրած հումանիտար օգնության համար 15:2206 Օգս, 2026
  • Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ 15:1406 Օգս, 2026
  • Վարչապետը ժամանել է Ղրղզստան 15:0306 Օգս, 2026
  • Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին 15:0206 Օգս, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է «Քաղցր հեքիաթ» ըմպելիքների արտադրամասի գործունեությունը 14:5606 Օգս, 2026
  • ՌԴ-ում Պակիստանի դեսպանի անդրադարձը՝ ՀՀ հետ հարաբերություններին 14:5406 Օգս, 2026
  • «Զվարթնոց»-ի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվի 14:3906 Օգս, 2026
  • Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է 14:3706 Օգս, 2026
  • 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը | ՈՒՂԻՂ 14:3006 Օգս, 2026
  • Թվային հմտություններ՝ մարզերի դպրոցների ուսուցիչներին 14:2306 Օգս, 2026
  • Պաշտոնից ազատումներ և նշանակումներ՝ մի շարք գերատեսչություններում. վարչապետը որոշումներ է ստորագրել 14:1006 Օգս, 2026
  • Արթուր Գասպարյանը վերանշանակվել է ՊՊԾ պետի պաշտոնում 14:0206 Օգս, 2026
  • Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում 13:5806 Օգս, 2026
  • Հրդեհ՝ Կապանի երկու տների տանիքներում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը 13:5606 Օգս, 2026
  • Քրիստիննե Գրիգորյանը վերանշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում 13:4906 Օգս, 2026
  • Ռուսաստանը հայտնել է ուկրաինական ավելի քան 600 անօդաչու թռչող սարք խոցելու մասին 13:3806 Օգս, 2026
  • «Իմվբամ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 13 մլրդ 919 մլն դրամի հարկ է վճարել 13:1606 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015