• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ 21:56
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե... 20:43
Չքաղաքականացնե՜լ. Սերգեյ Մինասյանի հետ Չքաղաքականացնե՜լ. Սերգեյ Մինասյանի հետ 18:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Հասարակություն 23:1616 Նմբ, 2020

Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ուղերձով, որում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, Աշխարհասփյուռ հայությունը ներկայումս ապրում է մեր ազգի հազարամյա պատմության ամենաշրջադարձային պահերից մեկը։ Այն նպատակները, որոնց ազգովի ձգտում էինք մայր հայրենիքի բաղձալի անկախացումից հետո, սասանված են։ Մենք պարտվեցինք մեզ պարտադրված պատերազմում՝ ինչպես ռազմի դաշտում, այնպես էլ դիվանագիտական և միջազգային հանրային հարթակներում։

Կրկին ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին ու հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում: Մենք զավակներն ենք Ցեղասպանությունը վերապրած և հաղթահարած ժողովրդի: Կարելի է պարտվել ճակատամարտը, բայց անթույլատրելի է պարտվել որպես ազգ: Սեփական ձեռքերով վառած տունը և կորցրած հայրենիքը կարելի է վերականգնել միայն մի ձևով՝ վերագտնելով մեր հաղթանակը և կառուցելով այն պետությունը, որով բոլորս իրապես հպարտ կլինենք: Եվ մենք դա վստահաբար կարող ենք անել՝ սթափ գնահատելով իրավիճակը, դասեր քաղելով թույլ տրված սխալներից և համախմբված լծվելով ազգային վերածնունդին։

Ինչպիսին էլ լինեն անցյալի վերաբերյալ մեր գնահատականների տարբերությունները, ակնհայտ է, որ հայտնվել ենք աննախադեպ խնդիրների առջև: Արցախը ծանր վիրավոր է: Ունենք ալեկոծված հասարակություն: Վիրավոր տնտեսությունը ծանրաբեռնված է սոցիալական վիթխարի խնդիրներով: Արցախից Հայաստան տեղափոխվածների մեծ հոսքի արդյունքում առկա է մարդասիրական աղետ: Չափազանց բարդ է նաև համաճարակով պայմանավորված իրավիճակը: Ի վերջո, խոցված է հայի ոգին՝ աշխարհի ցանկացած անկյունում։

Մեր երկիրն այսօր այլևս այն երկիրը չէ, որն ունեինք սեպտեմբերի 26-ին, և նույնիսկ այն չէ, ինչ ունեինք նոյեմբերի 8-ին: Մենք չենք կարող անտեսել այս իրականությունը և շարունակել ապրել սովորական կյանքով։ Վերջին մի քանի օրվա ընթացքում, պահի հրամայականին համահունչ, քաղաքական խորհրդակցություններ և մի քանի տասնյակ հանդիպում եմ անցկացրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական տարբեր կազմակերպությունների ու անհատների հետ: Հեռախոսազրույցներ եմ ունեցել Սփյուռքի տարբեր կառույցների և մեր հայրենակիցների հետ:

Հանդիպման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը համակարծիք են մեկ հարցում՝ Սահմանադրությանը համապատասխան վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնհայտ է, որ չնայած պատերազմի դադարեցմանը, Արցախի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը և ողջ հայ ժողովուրդը թևակոխում են նոր փորձությունների շրջան, որում յուրաքանչյուր սխալ կարող է աղետալի հետևանքներ ունենալ:

Ստեղծված իրավիճակում հայ ժողովրդի համար այլընտրանք չկա, քան լինել միասնական և համախմբված: Այս օրերին մեզնից յուրաքանչյուրը, հատկապես քաղաքական գործիչները և պետական պաշտոնյաները պետք է դրսևորեն բարձր պատասխանատվություն և զսպվածություն՝ ջանքերը կենտրոնացնելով բացառապես ստեղծված ճգնաժամը հաղթահարելու ուղիներ փնտրելու վրա: Այս իրավիճակում ուզում եմ դիմել իրավապահ մարմիններին: Դուք այսօր շատ մեծ պատասխանատվություն ունեք՝ նախևառաջ մեր երկրում ապահովելու կարգուկանոն, լինել ամուր, վճռական, բայց, միևնույն ժամանակ, յուրաքանչյուր անգամ, յուրաքանչյուր առիթով հիշելով, որ ձեր դիմաց ձեր քույրն է կամ եղբայրը:

Որևէ շեղում, օրենքի և օրինականության որևէ խախտում, անընդունելի և աններելի է: Կոչ եմ անում ձեզ՝ պահպանել ու պաշտպանել օրենքը և օրինականությունը: Հանդիպումների և խորհրդակցությունների արդյունքում ձևավորված իմ դիտարկումները հետևյալն են. հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և այն արժանապատվորեն հաղթահարելու հրամայականը, ականջալուր լինելով հանրային պահանջին՝ ակնհայտ է, որ երկիրը ցնցումներից զերծ պահելու համար ի վերջո անխուսափելի են լինելու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները:

Այս համատեքստում, իմ կարծիքով, միակ պատասխանատու մոտեցումը կարող է լինել կառավարության և իշխող քաղաքական ուժի կողմից սեփական ներուժի օբյեկտիվ գնահատելը և սեղմ ժամկետում ճանապարհային քարտեզ ներկայացնելը, որով կնախատեսվեն համապատասխան սահմանադրական գործընթացների նախաձեռնման ժամկետները, որոնց արդյունքում հնարավոր կդառնա իրականացնել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը:

Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության ու աշխարհի տարբեր երկրներում բնակվող ողջ հայ ժողովրդի համար այս դժվարին օրերին ճգնաժամը հաղթահարելուն ուղղված իմ վերոնշյալ դիտարկումները բխում են բացառապես համապետական և համազգային շահերից:

Հուսով եմ, որ քաղաքական բոլոր ուժերը կգիտակցեն պահի պատասխանատվությունը և արժանապատվորեն կիրականացնեն պատմական առաքելության իրենց մասը։ Ուզում եմ հիշեցնել, որ այսօր Հայաստանին հետևում են բոլորը՝ թե՛ մեր բարեկամները և թե´ մեր թշնամիները: Մենք ուրիշ պարտականություն չունենք, բացի մեր երկիրը հզորացնելը: Մենք ուրիշ ճանապարհ չունենք, բացի ժողովրդին համախմբելը՝ տուրք չտալով հասարակության պառակտման վտանգ պարունակող որևէ խոսքի և քայլի:

Միայն միասնականությամբ մենք կկարողանանք պարտության բեռի տակ ճկված վիճակից ուղղել մեր մեջքը, և թե՛ մեզ, թե՛ ապագա սերունդներին ու համաշխարհային հանրությանը ներկայանալ որպես զավակներն այն ժողովրդի, որին հաղթելն անհնարին է: Վստահ եմ, որ հայ ժողովուրդը պատվով և հաղթական դուրս կգա ստեղծված դժվարին իրավիճակից: Աստված պահապան բոլորիս»:

Դիտումների քանակ1052
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Ատելությունը քաղաքականության մեջ. Մեծ բանավեճ 21:5512 Հլս, 2026
  • Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում 21:3512 Հլս, 2026
  • Մեծ փոփոխություններ ԳԱԱ-ում. Ակադեմիան դառնում է փորձագիտական կառույց 21:3312 Հլս, 2026
  • Լուրեր | Կփորձեն վիժեցնել ԹՐԻՓՓ-ի իրագործումը. քաղաքագետները՝ ընդդիմության մասին | 12.07.2026 21:0012 Հլս, 2026
  • Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ 20:4312 Հլս, 2026
  • Ոչ թե իրենց, այլ Կրեմլի պլան բ-ն են իրագործում. ընդդիմության քայլերը՝ քաղաքագետների դիտանկյունից 20:3512 Հլս, 2026
  • Նոր լուծումներ՝ շտապ օգնության ծառայություններում | Հարցազրույց հայրենադարձ Հենրիկ Մանուկյանի հետ 19:4812 Հլս, 2026
  • Արևմտահայերեն լուրեր. շաբաթվա ամփոփում | 12.07.2026 19:1212 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին 15:5612 Հլս, 2026
  • Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի 15:3612 Հլս, 2026
  • Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան 15:0012 Հլս, 2026
  • Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին 14:3112 Հլս, 2026
  • Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան 14:1012 Հլս, 2026
  • «Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը 13:2612 Հլս, 2026
  • Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ 12:4712 Հլս, 2026
  • Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը, և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել 12:0212 Հլս, 2026
  • Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել 11:5812 Հլս, 2026
  • Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ վարորդը մահացել է 11:2412 Հլս, 2026
  • Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմը 11:0712 Հլս, 2026
  • Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ 10:0512 Հլս, 2026
  • Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը 10:0112 Հլս, 2026
  • Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում 09:4312 Հլս, 2026
  • Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են 09:3812 Հլս, 2026
  • Զբոսաշրջության դասընթացներ Լոռիում 00:5712 Հլս, 2026
  • «Երևանի կոնյակի գործարան» 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 215 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 00:4212 Հլս, 2026
  • Ալեն Զուրաբյանը դարձավ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն․ Ծանրամարտի ֆեդերացիա 00:2912 Հլս, 2026
  • Հովհաննես Նաղաշյանի 150-ամյակը՝ բացառիկ ցուցադրությամբ 00:1212 Հլս, 2026
  • Եվրոպայում հրդեհներ են , Ասիայում` թայֆուն. կան տուժածներ 23:5411 Հլս, 2026
  • Աշտարակի ավագ դպրոցը պատրաստ կլինի նոր ուսումնական տարում. բյուջեն 1.7 մլրդ դրամ է 23:2711 Հլս, 2026
  • Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում 23:0311 Հլս, 2026
  • «Ընտրական տուրիզմը» սահմանափակող նոր օրենք. Հանրային քննարկում Տաթև Դանիելյանի հետ 22:4011 Հլս, 2026
  • Ծիրանը պետք է վաճառել հատով, ոչ թե կիլոգրամով և շեշտել հայկական ինքնությունը. մասնագետի առաջարկը 22:2611 Հլս, 2026
  • «Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում 21:4111 Հլս, 2026
  • Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ 21:1911 Հլս, 2026
  • Լուրեր 21:00 | Նոր շուկաներում ծիրանը ոչ թե մասսայական, այլ ունիկալ պրոդուկտ. իրացման տարբերակներ 21:0011 Հլս, 2026
  • «Ռուբեն Շահվերդյան. Նախշապատումներ». ցուցահանդես՝ ՀԱՊ-ում 20:5811 Հլս, 2026
  • Մերձբալթյան երկրները պնդում են, որ իրենց օդային տարածքը չեն տրամադրել Ռուսաստանի վրա հարձակվելու համար 20:5211 Հլս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 11.07.2026 20:4411 Հլս, 2026
  • Հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը ժամանել է Կիև 20:3511 Հլս, 2026
  • Մոջթաբա Խամենեին խոստացել է վրեժ լուծել 20:2611 Հլս, 2026
  • Ռուբիոն իր ձեռքում է կենտրոնացրել Վենեսուելայի վրա ազդեցության լծակները. NYT 20:1411 Հլս, 2026
  • Երասխ գյուղի մոտակայքում կցորդով բեռնատար է այրվել․ ՓԾ 20:0211 Հլս, 2026
  • 5 մեդալ՝ «Սիրիուս» կենսաբանության բաց օլիմպիադայից 19:5311 Հլս, 2026
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերային հարձակումներ են իրականացրել 19:3711 Հլս, 2026
  • Սպառողը մեկ հպումով կարգելափակի առցանց ֆինանսական գործառնությունները. «Ստոպ» գործիքը հասանելի է 19:2211 Հլս, 2026
  • Զբոսաշրջության հեռանկարները Վարդենիսում 19:0111 Հլս, 2026
  • Կուբայում հինգ օրվա ընթացքում երկրորդ անգամ էլեկտրաէներգիայի անջատումներ են 18:4211 Հլս, 2026
  • Լիբանանցիներն իրենց ներդրումն են ունենում հայկական մշակույթի տարածման մեջ 18:2311 Հլս, 2026
  • Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին 17:5811 Հլս, 2026
  • Իրանի արտգործնախարարը ժամանել է Օման 17:3111 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3 17:1211 Հլս, 2026
  • Լուրեր 17:00 | Բանկերը պարտավոր են տրամադրել առցանց գործարքը արգելափակող առնվազն երեք տարբերակ. ԿԲ 17:0011 Հլս, 2026
  • Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում 16:4611 Հլս, 2026
  • Պատրաստ ենք ամբողջությամբ ոչնչացնել Իրանի տարածքները. Թրամփ 16:2911 Հլս, 2026
  • Մոլդովայի նախագահը վարչապետի պաշտոնի թեկնածու է առաջադրել 16:2311 Հլս, 2026
  • Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 2 16:1011 Հլս, 2026
  • Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ ՃՈ անունից 15:5411 Հլս, 2026
  • ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները. խորհրդատվական տեսանյութ 15:3911 Հլս, 2026
  • ՋիՎան մարդանման ռոբոտը՝ Ինժեներական քաղաքում. ինչ է կարողանում անել, ինչ խնդիր է լուծում 15:2611 Հլս, 2026
  • ԱՄՆ-ը լրացուցիչ պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ 15:0411 Հլս, 2026
  • Ակնաշենի համայնքային տանը երիտասարդները սովորում են լինել ինքնուրույն, կայացնել որոշումներ 14:4711 Հլս, 2026
  • Հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ 14:2611 Հլս, 2026
  • Ֆրանսիայում հունիսի 19-ից ի վեր ջրային տարածքներում 131 մարդ է խեղդվել. BFMTV 14:0711 Հլս, 2026
  • Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում. Reuters 13:3411 Հլս, 2026
  • Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում Հայաստանի պատվո հյուպատոսություն 13:2111 Հլս, 2026
  • ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով 13:0211 Հլս, 2026
  • Լուրեր 13:00 | Խելացի արտադրություն՝ Ինժեներական քաղաքում. G1 մարդանման ռոբոտի հնարավորությունները 13:0011 Հլս, 2026
  • ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ 12:4811 Հլս, 2026
  • Վաշինգտոնն Իրանին վերջնագիր է ներկայացրել Հորմուզի նեղուցի վերաբերյալ. Axios 12:2611 Հլս, 2026
  • Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար 12:1311 Հլս, 2026
  • Վաշինգտոնը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք չի լինի առանց ԱՄՆ-ին հարստացված ուրանի ամբողջ ծավալի փոխանցման. CNN 12:1211 Հլս, 2026
  • Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան 12:0011 Հլս, 2026
  • Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով 11:5411 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում 11:5211 Հլս, 2026
  • ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը 11:4211 Հլս, 2026
  • «Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյանը տեսանյութ է հրապարակել 11:2411 Հլս, 2026
  • Թրամփը սպառնացել է Իրանի ուղղությամբ հազարավոր հրթիռներ արձակել իր դեմ մահափորձի դեպքում. BBC 11:1811 Հլս, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում 11:0911 Հլս, 2026
  • Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին 10:3811 Հլս, 2026
  • Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում 10:3011 Հլս, 2026
  • Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ 10:0411 Հլս, 2026
  • Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան 09:3911 Հլս, 2026
  • Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ 09:2511 Հլս, 2026
  • Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի 09:1211 Հլս, 2026
  • Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 08:5411 Հլս, 2026
  • Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից 08:3811 Հլս, 2026
  • ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 08:1611 Հլս, 2026
  • Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները 01:1211 Հլս, 2026
  • Կոնգրեսն ու Սպիտակ տունը համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցում 00:3911 Հլս, 2026
  • Համաձայնել ենք շարունակել բանակցություններն Իրանի հետ, բայց հրադադարն այլևս չի գործում. Թրամփ 00:2011 Հլս, 2026
  • Հայաստանը հավատարիմ է խաղաղության քաղաքականությանը և կարևորում է կրթության դերը այդ համատեքստում․ Անդրեասյան 00:0311 Հլս, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Վիետնամ օդային հաղորդակցության զարգացման հնարավորությունները 23:5410 Հլս, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ․ վերահաստատվել է համագործակցության խորացման պատրաստակամությունը 23:3910 Հլս, 2026
  • Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ Ազիզյան 23:3210 Հլս, 2026
  • «Պոկել էր դեմքի հյուսվածքներն ու ոսկորները վնասել». որն է վայրի կենդանիների` գյուղեր մտնելու պատճառը 23:1310 Հլս, 2026
  • Զելենսկին ստեղծել է Ռուսաստանի դեմ հեռահար ազդեցության հատուկ հրամանատարություն 22:5810 Հլս, 2026
  • COP 17. Շիրակը բացահայտում է կենսաբազմազանությունը 22:5110 Հլս, 2026
  • «Արարատբանկ»-ը 2026-ի հունվար-մարտին 1 մլրդ 247 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 22:3610 Հլս, 2026
  • Համայնքների միավորումը հնարավորություն կտա մեծացնել համայնքների կարողությունները. ՏԿԵ փոխնախարար 22:2110 Հլս, 2026
  • Երևանում պետության ներդրումով ճանապարհների հիմնանորոգումը սկսվում է. Գյումրիում ևս ցանկ է ճշգրտվում 22:0610 Հլս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015