ՀՀ Ազգային ժողովի խորհրդի՝ նոյեմբերի 11-ի նիստը քվորումի բացակայության պատճառով չի կայացել:
Նշենք՝ ԱԺ ԲՀԿ ու ԼՀԿ խմբակցությունները պահանջել էին խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակն ու դրանից դուրս գալու ելքերը:
Ժամը 20:00-ին նիստին ներկայացել էր 7 պատգամավոր, այդ թվում՝ Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը: Քվորումը բաց էր 3 ժամ, անհրաժեշտ է խորհրդի ևս 3 անդամի ներկայություն: Սակայն ժամը 23:00-ին խորհրդի նիստը նույնպես չի կայացել: