Պայթյուն է որոտացել Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում, ոչ մահմեդական գերեզմանատանը, որտեղ դեպքի ժամանակ օտարերկրյա հյուպատոսների մասնակցությամբ անցկացվում էր Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձի առիթով կազմակերպված արարողությունը՝ հաղորդում է Reuters-ը:
Ըստ տեղեկության՝ հարձակվողի գործարկած նռնակից երկու մարդ, այդ թվում՝ հույն դիվանագետ, թեթև վնասվածքներ է ստացել: Իշխանությունները կատարվածը որակել են որպես «վախկոտ հարձակում» և առաջինը դիտարկում են ահաբեկչության վարկածը: Այժմ հետաքննություն է ընթանում:
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 29-ին, Սաուդյան Արաբիայի ոստիկանությունը Ջիդդայում բերման էր ենթարկել մի մարդու, որը փորձել էր հարձակվել Ֆրանսիայի հյուպատոսության շենքի վրա՝ վիրավորելով պահակային ծառայության աշխատակցին: Այդ նույն օրը երեք մարդ զոհվեց Ֆրանսիայի Նիս քաղաքում դանակով զինված իսլամիստ ահաբեկչի հարձակումից: