Արցախի սուբյեկտայնության հարցը մեզ համար նոր չէ, բայց այսօրվա իրողություններն առավել ընդգծում են մեկ պարզ գերակայություն՝ Արցախը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չի ունեցել և չունի։ Նման իրավիճակը նշանակում է Արցախն առանց հայերի․ դա չի լինելու։ Այդ մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց ՀՀ ԱԳ նախարարը։
«Ես չեմ կարծում, որ որևէ հայ, որտեղ էլ գտնվի՝ Լոս Անջելեսից մինչև Սիդնեյ, Փարիզից մինչև Բեյրութ կամ Մոսկվայից մինչև Բուենոս Այրես, կարող է հարմարվել այն մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները Ղարաբաղում, որոնք պահապանն են մեր ինքնության ու ամրության, կարող են ենթարկվել ագրեսիայի։ Մեր համազգային ռեսուրսն ուղղված է դրա կանխմանը:
Մեզ համար չափազանց էական է աշխատել միասին՝ նպատակային այս խնդիրը հետապնդելու համար»,- նշեց ԱԳ նախարարը։