Միացյալ Նահանգներում երկրի գերագույն պաշտոնի համար թեժ պայքարը շարունակվում է: ԱՄՆ նախագահի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի օգտին քվեարկել է 264 ընտրիչ, մինչդեռ հանրապետական Դոնալդ Թրամփը հավաքել է 214 ընտրիչի ձայն: Ի դեպ, երկու թեկնածուներին անհրաժեշտ է հաղթահարել 270-ի շեմը:
Միաժամանակ Ջո Բայդենի թեկնածությանը հավանություն է տվել 72 075 757 քաղաքացի, որը կազմում է 50.4 տոկոս, իսկ հանրապետական թեկնածուի օգտին քվեարկել է 68 600 187 ամերիկացի, որը կազմում է 48 տոկոս:
Կոնգրեսում իրավիճակը հետևյալն է՝ Սենատում դեմոկրատներն ունեն 46 մանդատ, հանրապետականները՝ 48: Մինչդեռ Ներկայացուցիչների պալատում առաջատար են դեմոկրատները՝ 204, հանրապետականները՝ 190: