Մեծամորի Սբ. Ղազար եկեղեցու տարածքում կանգնեցված Հիսուս Քրիստոսի արձանը բարբարոսները նորից կոտրել են՝ երկրորդ անգամ` 40 օրվա ընթացքում: Այս անգամ սակայն չեն բավարարվել միայն կոտրելով, նաև գրություն են թողել, որն այս պահին իրավապահներն ուսումնասիրում են:
Սամվել Հարոյան (Մեծամորի բնակիչ) - Վերակառուցումը հրադադարի հետ էր, ուրախացել էինք...
Բարբարոսների ձեռքն առաջին անգամ արձանի վրա բարձրացել էր պատերազմից մեկ շաբաթ առաջ՝ կոտրել էին արձանի գլուխն ու ձեռքերը: Քանդակի հեղինակը շատ արագ վերականգնեց կոտրած հատվածները: Հոկտեմբերի 18-ին արձանն արդեն այսպիսի տեսք ուներ:
Եկեղեցու տարածքը, որտեղ կանգնեցված է Աստվածորդու անդրին, պահակ չունի, լուսավորությունն էլ մինչև գիշերվա 01.00-ն է: Վերականգնելուց հետո Մեծամորի քաղաքապետարանից խոստացել էին տարածքը լուսավորել նաև ամբողջ գիշերվա ընթացքում: Իսկ քաղաքի բնակիչները պատրաստակամություն էին հայտնել տեսախցիկ տեղադրել: Ոչ մեկը եղավ, ոչ՝ մյուսը:
Քանդակագործը արձանը երկրորդ անգամ կվերականգնի, երբ տարածքն ապահովվի անվտանգության համակարգով: Տեղի ունեցածից զայրացած բնակիչների կարծիքով՝ սա ոչ միայն վանդալիզմ է, այլև լուրջ մարտահրավեր:
Մեծամորցիները, որ տարածքում տեսախցիկ տեղադրելու պատրաստակամություն էին հայտնել, հիմա էլ առաջ են քաշում հանրային վերահսկողության տարբերակը:
Փաստի առթիվ քննությունը շարունակվում է: Նախաքննական մարմինն էլ արձանի վնասված հատվածը փակել է՝ դեպքի վայրն ու հետքերը պահպանելու նպատակով: