• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Հայաստանը՝ արհեստական բանականության քարտեզի վրա Հայաստանը՝ արհեստական բանականության քարտեզի վրա 20:03
Կարևոր է պահպանել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացի դրական դինամիկան. Գրոնո. «Հարևաններ» Կարևոր է պահպանել ՀՀ-Ադրբեջան... 19:59
Օրը՝ 60 վայրկյանում | 20.04.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 20.04.2026 20:27
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել. դեսպան Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ խորհրդի նիստում
Քաղաքականություն
18:5917 Հոկ, 2020

Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել. դեսպան Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ խորհրդի նիստում

Հոկտեմբերի 16-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել է «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։
 
Քննարկման ժամանակ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին նախ տեղեկացրել է հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շփումների մասով։
 
Դեսպան Պապիկյանն իր ելույթում անդրադարձել է հետևյալ խնդիրներին․
 
«Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից երեք շաբաթ անց արդեն կարող ենք փաստել, որ ծրագրված բլից կրիգը տապալվեց, ինչպես նաև կարող ենք պնդել, որ Ադրբեջանը երբեք նման լայնածավալ պատերազմական գործողություններ չէր սկսի՝ առանց Թուրքիայի լիակատար ռազմական, քաղաքական և Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների աջակցության։
 
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած 11-ժամյա հանդիպման արդյունքներով ընդունված հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը շատ թույլ լավատեսություն առաջացրեց հայկական հասարակությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի իսկ կողմից ընդունված փաստաթղթերը և համաձայնությունները չհարգելու նախկին դեպքերը։
 
Հայտարարված հումանիտար հրադադարից անմիջապես հետո ադրբեջանական հարձակողական գործողությունների ինտենսիվությունը է՛լ ավելի աճեց։ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի օգնությամբ, հոկտեմբերի 13-ին միայն իրականացրել են 36 մարտական թռիչք։
 
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները՝ կիրառելով նաև ռազմական ինքնաթիռներ և հարձակողական ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի հարձակումների ինտենսիվությունը և բացառապես հարձակողական բնույթի սպառազինությունների կիրառումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության թիրախավորումը վկայում են, որ այդ երկրի իշխանությունների նպատակն է պատճառել հնարավորինս մեծ վնաս՝ ինչպես քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների, այնպես էլ ենթակառուցվածքի առումով»,- ասել է նա։
 
Այս համատեքստում դեսպան Պապիկյանը ներկայացրել է Արցախի բնակչության շրջանում կորուստները և գույքի, ենթակառուցվածքների մասով գրանցված վնասները։ Նա նաև տեղեկացրել է, որ հազարավոր կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր ապրում են կյանքի մշտական սպառնալիքի և հոգեբանական տեռորի պայմաններում։
 
Դեսպան Պապիկյանը նշել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից թիրախավորելու մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի զինված ուժերը, հետևելով Ադրբեջանի տրամաբանությանը, այսուհետ կարող են թիրախավորել Ադրբեջանի տարածքում ցանկացած զինվորական օբյեկտ։
 
Քաղաքական և դիվանագիտական բնույթի զարգացումներ
 
«Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ հայտարարություն արեցին՝ համանախագահ երկրների ԱԳ նախարարների մակարդակով՝ կոչ անելով հարգել հրադադարը և աշխատել հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների հաստատման ուղղությամբ։ Միջազգային հանրությունը շարունակում է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ իր կոչերը։
 
Հայաստանը մշտապես շեշտել է, որ իմաստալի երկխոսություն և բանակցային գործընթաց ունենալու համար նախևառաջ պետք է նման գործընթացի շրջանակներում մեկընդմիշտ բացառել ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, և այսօր Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները»,- ասել է դեսպանը։
 
Թուրքիայի ներգրավվածություն
 
Դեսպանը հանգամանալից ներկայացրել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Ադրբեջանի՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային հարձակումների օդային ապահովման, ինչպես նաև օդային հարձակումների վերահսկման և կառավարման իրականացման մասին վկայող փաստերը։
 
«Թուրքիայի կողմից Ադրբեջանի աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիայի աջակցությունը վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախի ժողովրդին բնաջնջելուն ուղղված քաղաքականության մասին։
 
Ռազմական աջակցությունից զատ, Թուրքիան շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել Բաքվի որոշումների կայացման գործընթացում։ Որպես օրինակ բերվեց այն փաստը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը Մոսկվայից վերադառնալուն պես հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ հետ, որից հետո, և չնայած Մոսկվայում ձեռք բերված համաձայնությանը, հայտարարել է, որ հումանիտար հրադադար հաստատելու պայմաններ ներկայումս առկա չեն։
 
Թուրքիայի ղեկավարությունը, հակառակ Մոսկվայի հայտարարության, հրահրում է Ադրբեջանին՝ շարունակել ռազմական ագրեսիան։ Հետևաբար, Թուրքիան այսօր դարձել է ռազմական գործողությունները դադարեցնելու համար հիմնական խոչընդոտը։
 
Թուրքիայի ներգրավվածությունը կասկածներ չի հարուցել նաև ՄԻԵԴ-ի մոտ, որը հոկտեմբերի 14-ին վերահաստատեց հոկտեմբերի 6-ին Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումը»,- նշել է նա։
 
Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների մասնակցությունը ռազմական գործողություններին
 
«Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների՝ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին մասնակցությունը նոր զարգացում է ԼՂ հակամարտության համատեքստում։ Տարբեր աղբյուրների տեղեկություններով՝ մինչև 4000 ահաբեկչական մարտիկներ են պատերազմում Ադրբեջանի կողմից։ Հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է դրանցից 107-ի զոհվելու փաստը։
 
Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հերքումներին՝ Թուրքիայի կողմից զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան հաստատվել է ինչպես հետախուզական, այնպես էլ լրատվական բազմաթիվ հետաքննությունների արդյունքներով։
 
Սա չափազանց վտանգավոր զարգացում է․ այսօր ԵԱՀԿ-ում ունենք մասնակից պետություն, որն օգտագործում է զինյալ ահաբեկիչներին իր կողմից հրահրվող պատերազմներում:
 
Ավելին, Թուրքիան իր հավաքագրման սխեմայի միջոցով ֆինանսավորում է ահաբեկիչներին և նպաստում է ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկչական մարտիկների տարածմանն աշխարհի տարբեր տարածաշրջաններում:
 
Հավատարմության զգացողության շնորհիվ այս խմբերը դառնում են Թուրքիայի վստահված բանակը, որը կարող է տեղակայվել աշխարհի տարբեր մասերում, որտեղ զինված ուժերի ներգրավումը նպատակահարմար չէ: Սիրիա, Լիբիա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի. հարցն այն է, թե ո՞րն է լինելու հաջորդ տարածաշրջանը։
 
Այսօր Արցախի և Հայաստանի ժողովուրդը մարտնչում է միջազգային ահաբեկչության դեմ, կռիվ է տալիս այն պետությունների դեմ, որոնք չեն խորշում ահաբեկիչներին և ջիհադիստներին օգտագործելուց։ Թուրքիայի նման գործելաոճը կանգնեցնելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ և հասցեական դատապարտի այդ վարքագիծը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նման քաղաքականությունից հրաժարվելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի թիրախավորված միջոցառումներ իրականացնի»,- ընդգծել է դեսպանը:
 
Եզրափակելով իր ելույթը՝ Արմեն Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի այս վերջին ագրեսիան կասկածից վեր է դարձնում, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել, և Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է:
Դիտումների քանակ969
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Դոնբասից դուրս գալը ռազմավարական պարտություն կլինի Ուկրաինայի համար. Զելենսկի 12:5321 Ապր, 2026
  • Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով կմեկնի Ղազախստան 12:5221 Ապր, 2026
  • Կբացվի «Դիլդիլյաններ․ լուսանկարչական ժառանգություն Սփյուռքից» խորագրով ցուցահանդեսը 12:4621 Ապր, 2026
  • Հայ շախմատիստներն աշխարհի գավաթի ուղեգրեր են նվաճել 12:2421 Ապր, 2026
  • Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. այն փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար 12:2021 Ապր, 2026
  • ԱՄՆ փոխնախագահն ու այլ պաշտոնյաներ ուղևորվում են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների. ԶԼՄ 12:1521 Ապր, 2026
  • ՀՀ գյուղերը ցեխի միջից հանելը շատ կարևոր քաղաքական, տնտեսական խնդիր ենք համարում. Փաշինյան 12:1321 Ապր, 2026
  • 500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲ 12:0621 Ապր, 2026
  • Ջրային խնդիրներն առաջիկա 5 տարում լինելու են մեր 5 առաջնահերթությունների մեջ. Փաշինյան 11:5821 Ապր, 2026
  • Հրադադարը չի երկարաձգվի, եթե Հորմուզի նեղուցը չբացվի և գործարք չկնքվի. Թրամփ 11:5521 Ապր, 2026
  • Մեկ օրում հայտնաբերվել է 8 հետախուզվող. ՆԳՆ 11:5421 Ապր, 2026
  • Ներկայումս դիտարկվում են մի շարք ուղղություններ պետական համակարգում ԱԲ գործիքների կիրառման համար. Գևորգ Մանթաշյան 11:5121 Ապր, 2026
  • Ադրբեջանն այսօր դիզելային վառելիքի հերթական խմբաքանակն է ուղարկում Հայաստան 11:4421 Ապր, 2026
  • Հարկերի դեմոնիզացիան հակապետական գործունեություն է. Փաշինյան 11:4321 Ապր, 2026
  • Երևանում կանցկացվի «Երևանյան երկխոսության» 3-րդ համաժողովը 11:2621 Ապր, 2026
  • Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ. Փաշինյանը՝ ՀԱԵ-ի բարենորոգման օրակարգի 4 անելիքների մասին 11:2621 Ապր, 2026
  • Նախատեսվում է ընդլայնել զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքները 11:1321 Ապր, 2026
  • Այսօր ՀՀ-ում դադարեցված է Ղարաբաղյան շարժումն առնվազն պաշտոնական և ժողովրդական մակարդակով. Փաշինյան 11:0721 Ապր, 2026
  • ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնում է ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրում 11:0621 Ապր, 2026
  • Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել հողամասի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը. Դատախազություն 11:0121 Ապր, 2026
  • Լոռու մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի 11:0121 Ապր, 2026
  • Եթե նոր Սահմանադրության տեքստի մեջ լինի հղում Անկախության հռչակագրին, նշանակում է՝ շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը. Փաշինյան 10:5821 Ապր, 2026
  • Համբարձում Մաթևոսյանը կմասնակցի G7-ի շրջակա միջավայրի նախարարների հանդիպմանը 10:5621 Ապր, 2026
  • Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 10:5121 Ապր, 2026
  • ՆԳՆ-ն հայտարարում է ընդունելություն ոստիկանության գվարդիայի կրտսեր խմբում 10:4821 Ապր, 2026
  • Նոր Նորքի 7-րդ զանգվածի ջրամատակարարումը 7 ժամով կդադարեցվի 10:3721 Ապր, 2026
  • ՔԿՀ տեսակցության գնացած քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել 10:1821 Ապր, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի 10:1221 Ապր, 2026
  • Ալեն Սիմոնյանի և մի խումբ անձանց միջև միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ. նախաքննությունն ավարտվել է 10:0721 Ապր, 2026
  • Լուրեր 10:00 | Ներքին լեգիտիմության աղբյուրը ժողովուրդն է, պետություն ունենալու նրա կամքը. վարչապետ 10:0021 Ապր, 2026
  • Սյունիքում 24 ժամ ջուր չի լինի․ հասցեներ 09:4221 Ապր, 2026
  • Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն 09:3121 Ապր, 2026
  • Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 26 մլն 789 հզր դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է 09:2421 Ապր, 2026
  • Արմեն Գրիգորյանը կմասնակցի «Դելֆի տնտեսական ֆորում»-ին 09:1721 Ապր, 2026
  • Քննարկվել է Թբիլիսիի փողոցներից մեկը Շառլ Ազնավուրի անվամբ անվանակոչելու հարցը 09:1121 Ապր, 2026
  • 1000 նոր սոցբնակարանի ապահովման ծրագիր․ Արսեն Թորոսյանը ներկայացրել է մանրամաները 08:5921 Ապր, 2026
  • Երևանի Արտաշատի խճուղում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 08:3821 Ապր, 2026
  • Լեգիտիմությունը ներքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է․ վարչապետը ներկայացնում է ՔՊԿ նախընտրական ծրագիրը 08:1321 Ապր, 2026
  • «Ֆրիդոմ ֆինանս Արմենիա»-ն 2025-ին 5 մլրդ 32 մլն դրամի հարկ է վճարել 08:0421 Ապր, 2026
  • Խաչատուր Ավետիսյան-100. հոբելյանական համերգ՝ ԵՊԿ-ում 01:0021 Ապր, 2026
  • Հայաստանի և Ադրբեջանի միջև դրական դինամիկան պետք է պահել. Գրոնո 00:5021 Ապր, 2026
  • ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայաստանի պատմության թանգարան 00:3321 Ապր, 2026
  • ՄԻՊ գրասենյակը 2025-ին 22,600 դիմում-բողոք է ստացել. որ կառույցներից են մարդիկ ամենաշատը դժգոհ 00:1121 Ապր, 2026
  • «Հանրապետություն» կուսակցությունը հրապարակել է նախընտրական ցուցակի առաջին 30 համարների անունները 23:4520 Ապր, 2026
  • Ցուցաբերել զգոնություն, գործադրել առավելագույն ջանքեր․ էկոպարեկային ծառայության պետը Տավուշում գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել 23:3420 Ապր, 2026
  • Ծառուկյանի դստեր ու փեսայի առանձնատան 90 տոկոսը կբռնագանձվի. Վճռաբեկի նախադեպային որոշումը 23:1720 Ապր, 2026
  • Նոր Գեղիում այրվել է ավտոմեքենա 23:0020 Ապր, 2026
  • Յուրաքանչյուր վճարված հարկ իրական արդյունք է ստեղծում, և այս գործընթացում յուրաքանչյուրս ունի իր կարևոր դերակատարումը․ ՊԵԿ նախագահ 22:4820 Ապր, 2026
  • Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին 22:3020 Ապր, 2026
  • Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի ամբիոնից ներկայացրել է Հայաստանի մոտեցումները կայուն զարգացման վերաբերյալ 22:1820 Ապր, 2026
  • Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ հետ քննարկել է Հարավային Կովկասի նոր իրողությունները 22:0420 Ապր, 2026
  • Հարցազրույց Դավիթ Խուդաթյանի հետ 22:0020 Ապր, 2026
  • Հեպատիտների առաջացման ռիսկերը. ինչպե՞ս խուսափել 21:5720 Ապր, 2026
  • Հայաստանը Վենետիկի 61-րդ բիենալեում կներկայացնի Զատիկ Զատիկյանը 21:3020 Ապր, 2026
  • Փարիզում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն 21:1820 Ապր, 2026
  • Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար 21:0720 Ապր, 2026
  • Լուրեր 21:00 | Հայաստանի համար ամենամեծ սպառնալիքը շարունակում է մնալ գուբեռնացումը. փորձագետ 21:0020 Ապր, 2026
  • Ապրիլ 20-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:5420 Ապր, 2026
  • Մարդու իրավունքների պաշտպանի այցը Լոռի՝ հագեցած օրակարգով 20:4620 Ապր, 2026
  • Ղալիբաֆը կմասնակցի Իսլամաբադում կայանալիք բանակցություններին, եթե Վենսը ժամանի. The New York Times 20:3720 Ապր, 2026
  • «Բարգավաճ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացրել ընտրություններին մասնակցելու հայտը 20:3220 Ապր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 20.04.2026 20:2720 Ապր, 2026
  • Իսրայելը խոստովանել է, որ իր զինվորը կոտրել է Հիսուսի արձանը Լիբանանում 20:2120 Ապր, 2026
  • Իրանը չի քննարկում հարստացված ուրանը երկրից դուրս բերելու հարցը. Tasnim 20:1520 Ապր, 2026
  • Քննարկվել է ՄԻՊ-ի գործունեության մասին տարեկան հաղորդումն ու ՄԻՊ-ի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցը 20:0920 Ապր, 2026
  • Գանձաքարը կունենա առաջին տուֆապատ ճանապարհը 20:0320 Ապր, 2026
  • Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 19:5620 Ապր, 2026
  • Հայաստանը բախվում է հիբրիդային մարտահրավերների. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում 19:5320 Ապր, 2026
  • Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ-ում անդրադարձել է ՀՀ զարգացման առաջնահերթություններին, TRIPP նախագծին 19:4520 Ապր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Ապրիլ 20. 2026 19:3920 Ապր, 2026
  • Վենսի գլխավորած ԱՄՆ պատվիրակությունը մեկնում է Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցություններ վարելու 19:3120 Ապր, 2026
  • Փրկարարները և պարեկները ձորը գլորված մեքենայի վարորդին դուրս են բերել արգելափակումից 19:2420 Ապր, 2026
  • Էրեխեքն անհամբեր սպասում են. վարչապետը մասնակցել է Արթուր Աբրահամի դպրոցի հիմնարկեքին 19:1920 Ապր, 2026
  • Ալիևը՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի մասին 19:1020 Ապր, 2026
  • Լուրեր 19:00 | Այն, ինչ Հայաստանի ժողովուրդը կտեսնի մայիսի 28-ին, միայն սկիզբն է լինելու. վարչապետ 19:0020 Ապր, 2026
  • Ապրիլի 22-ից կարգելվի ձախ շրջադարձը Երևանի Հովսեփ Էմինի փողոցից դեպի Դավթաշենի կամուրջ 18:5920 Ապր, 2026
  • Կգործարկվի սնանկության նոր էլեկտրոնային համակարգ 18:5220 Ապր, 2026
  • Հունգարիայի նորընտիր վարչապետի առաջարկը պաշտոնաթող Օրբանին 18:4420 Ապր, 2026
  • Հավասարակշռված արտաքին քաղաքականությունն ապացուցել է իր արդյունավետությունը. վարչապետ 18:3620 Ապր, 2026
  • Հորմուզի նեղուցի փակման պատճառով սկսել են նավթի նոր հանքավայրեր փնտրել Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում. WSJ 18:3020 Ապր, 2026
  • Հայաստանը և ՆԱՏՕ-ն իսկապես կարողացել են ստեղծել ամուր հիմք ավելի ամուր գործընկերության համար. ՀՀ նախագահը՝ կառույցի ներկայացուցչին 18:2320 Ապր, 2026
  • Վարդան Ղուկասյանը կմնա կալանքի տակ 18:1320 Ապր, 2026
  • Անվտանգության ապահովման կարևորագույն գործիքներից է փոխկապվածությունը. TRIPP-ը դրա մասին է. վարչապետ 18:0920 Ապր, 2026
  • Անվավեր է ճանաչվել հողամասի առուվաճառքի պայմանագիրը Սերժ Սարգսյանի և ֆիզիկական անձի միջև. վերջինից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 298 մլն դրամ 18:0020 Ապր, 2026
  • Տաշիրում և Ստեփանավանում խուզարկում են Կարապետյանների աջակիցների բնակարանները 17:5620 Ապր, 2026
  • ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Էրիթրեայի նախագահին 17:5320 Ապր, 2026
  • Հայաստանի միջազգային տրանսպորտային ուղիների հեռանկարը 17:5020 Ապր, 2026
  • Համայնքային ոստիկանները թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել 17:4220 Ապր, 2026
  • Լատվիան ողջունում է խաղաղության գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը 17:2820 Ապր, 2026
  • Գետերում ջրի մակարդակի բարձրացման վտանգ․ փրկարարները անցել են արտակարգ ռեժիմով ծառայության 17:1620 Ապր, 2026
  • Գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 17:0320 Ապր, 2026
  • Լուրեր 17:00 | Ահազանգեր կան ՀՀ ֆինանսական հոսքեր ուղղորդելու փորձերի մասին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում 17:0020 Ապր, 2026
  • Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում փոփոխություններ կկատարվեն. նախարարը՝ նոր կարգավորումների մասին 16:5020 Ապր, 2026
  • Սերժ Սարգսյանի և ՓԲԸ-ի միջև կնքված հողամասի առուվաճառքի գործարքը ճանաչվել է անվավեր. կբռնագանձվի 78.86 մլն դրամ 16:3920 Ապր, 2026
  • Տնտեսության ֆորմալացումը՝ որպես բիզնեսի աճի նախապայման․ համաժողովին մասնակցել է նաև ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը 16:2920 Ապր, 2026
  • ՀԱՄԱՍ-ն ավարտել է Գազայի հատվածում իշխանության լիակատար փոխանցման բոլոր նախապատրաստական աշխատանքները. NYT 16:1420 Ապր, 2026
  • ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քարտուղարության նիստին 15:5420 Ապր, 2026
  • Հայտնաբերվել է 393 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 15:4220 Ապր, 2026
  • Իրանը մերժում է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը. IRNA 15:3620 Ապր, 2026
  • Վերջնական որոշումը կկայացնի ժողովուրդը՝ հանրաքվեով. Փաշինյանը՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցության մասին 15:2820 Ապր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015