• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան Վերադառնում եմ խաղաղության ավելի... 05:13
Բաց հարթակ. Կարևոր է, որ մարդու իրավունքների բոլոր պաշտպանները միմյանց նկատմամբ սոլիդար լինեն. ՄԻՊ Բաց հարթակ. Կարևոր է,... 20:39
Փոքր առաջընթաց, մեծ վտանգ․ Իրանի շուրջ զարգացումներ Փոքր առաջընթաց, մեծ վտանգ․... 19:46
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել. դեսպան Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ խորհրդի նիստում
Քաղաքականություն
18:5917 Հոկ, 2020

Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել. դեսպան Պապիկյանի ելույթը ԵԱՀԿ խորհրդի նիստում

Հոկտեմբերի 16-ին Վիեննայում, ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի օրակարգում Հայաստանի պատվիրակության նախաձեռնությամբ ներառվել է «Ադրբեջանի՝ Թուրքիայի և օտարերկրյա ահաբեկչական մարտիկների ներգրավմամբ ագրեսիան Արցախի և Հայաստանի դեմ» վերտառությամբ հարցը։
 
Քննարկման ժամանակ ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից պետությունների ներկայացուցիչներին նախ տեղեկացրել է հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ինչպես ռազմաճակատում, այնպես էլ քաղաքական և դիվանագիտական շփումների մասով։
 
Դեսպան Պապիկյանն իր ելույթում անդրադարձել է հետևյալ խնդիրներին․
 
«Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումից երեք շաբաթ անց արդեն կարող ենք փաստել, որ ծրագրված բլից կրիգը տապալվեց, ինչպես նաև կարող ենք պնդել, որ Ադրբեջանը երբեք նման լայնածավալ պատերազմական գործողություններ չէր սկսի՝ առանց Թուրքիայի լիակատար ռազմական, քաղաքական և Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալ ահաբեկիչների աջակցության։
 
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած 11-ժամյա հանդիպման արդյունքներով ընդունված հումանիտար հրադադար հաստատելու վերաբերյալ համատեղ հայտարարությունը շատ թույլ լավատեսություն առաջացրեց հայկական հասարակությունում՝ հաշվի առնելով Ադրբեջանի իսկ կողմից ընդունված փաստաթղթերը և համաձայնությունները չհարգելու նախկին դեպքերը։
 
Հայտարարված հումանիտար հրադադարից անմիջապես հետո ադրբեջանական հարձակողական գործողությունների ինտենսիվությունը է՛լ ավելի աճեց։ Ադրբեջանի ռազմական ինքնաթիռները՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի օգնությամբ, հոկտեմբերի 13-ին միայն իրականացրել են 36 մարտական թռիչք։
 
Ադրբեջանը շարունակում է թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը և ենթակառուցվածքները՝ կիրառելով նաև ռազմական ինքնաթիռներ և հարձակողական ԱԹՍ-ներ։ Ադրբեջանի հարձակումների ինտենսիվությունը և բացառապես հարձակողական բնույթի սպառազինությունների կիրառումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության թիրախավորումը վկայում են, որ այդ երկրի իշխանությունների նպատակն է պատճառել հնարավորինս մեծ վնաս՝ ինչպես քաղաքացիական բնակչության շրջանում կորուստների, այնպես էլ ենթակառուցվածքի առումով»,- ասել է նա։
 
Այս համատեքստում դեսպան Պապիկյանը ներկայացրել է Արցախի բնակչության շրջանում կորուստները և գույքի, ենթակառուցվածքների մասով գրանցված վնասները։ Նա նաև տեղեկացրել է, որ հազարավոր կանայք, երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ այսօր ապրում են կյանքի մշտական սպառնալիքի և հոգեբանական տեռորի պայմաններում։
 
Դեսպան Պապիկյանը նշել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից թիրախավորելու մասին՝ ընդգծելով, որ Հայաստանի զինված ուժերը, հետևելով Ադրբեջանի տրամաբանությանը, այսուհետ կարող են թիրախավորել Ադրբեջանի տարածքում ցանկացած զինվորական օբյեկտ։
 
Քաղաքական և դիվանագիտական բնույթի զարգացումներ
 
«Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս մեկ հայտարարություն արեցին՝ համանախագահ երկրների ԱԳ նախարարների մակարդակով՝ կոչ անելով հարգել հրադադարը և աշխատել հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների հաստատման ուղղությամբ։ Միջազգային հանրությունը շարունակում է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ իր կոչերը։
 
Հայաստանը մշտապես շեշտել է, որ իմաստալի երկխոսություն և բանակցային գործընթաց ունենալու համար նախևառաջ պետք է նման գործընթացի շրջանակներում մեկընդմիշտ բացառել ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, և այսօր Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները»,- ասել է դեսպանը։
 
Թուրքիայի ներգրավվածություն
 
Դեսպանը հանգամանալից ներկայացրել է թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Ադրբեջանի՝ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային հարձակումների օդային ապահովման, ինչպես նաև օդային հարձակումների վերահսկման և կառավարման իրականացման մասին վկայող փաստերը։
 
«Թուրքիայի կողմից Ադրբեջանի աննախադեպ լայնածավալ ռազմական ագրեսիայի աջակցությունը վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների՝ Արցախի ժողովրդին բնաջնջելուն ուղղված քաղաքականության մասին։
 
Ռազմական աջակցությունից զատ, Թուրքիան շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել Բաքվի որոշումների կայացման գործընթացում։ Որպես օրինակ բերվեց այն փաստը, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը Մոսկվայից վերադառնալուն պես հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերոջ հետ, որից հետո, և չնայած Մոսկվայում ձեռք բերված համաձայնությանը, հայտարարել է, որ հումանիտար հրադադար հաստատելու պայմաններ ներկայումս առկա չեն։
 
Թուրքիայի ղեկավարությունը, հակառակ Մոսկվայի հայտարարության, հրահրում է Ադրբեջանին՝ շարունակել ռազմական ագրեսիան։ Հետևաբար, Թուրքիան այսօր դարձել է ռազմական գործողությունները դադարեցնելու համար հիմնական խոչընդոտը։
 
Թուրքիայի ներգրավվածությունը կասկածներ չի հարուցել նաև ՄԻԵԴ-ի մոտ, որը հոկտեմբերի 14-ին վերահաստատեց հոկտեմբերի 6-ին Թուրքիայի հանդեպ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին որոշումը»,- նշել է նա։
 
Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների մասնակցությունը ռազմական գործողություններին
 
«Օտարերկրյա ահաբեկչական մարտիկների՝ Ադրբեջանի զինված ուժերի կազմում ռազմական գործողություններին մասնակցությունը նոր զարգացում է ԼՂ հակամարտության համատեքստում։ Տարբեր աղբյուրների տեղեկություններով՝ մինչև 4000 ահաբեկչական մարտիկներ են պատերազմում Ադրբեջանի կողմից։ Հոկտեմբերի 5-ի դրությամբ հաստատվել է դրանցից 107-ի զոհվելու փաստը։
 
Չնայած Ադրբեջանի և Թուրքիայի հերքումներին՝ Թուրքիայի կողմից զինյալ ահաբեկիչների տեղափոխումն Ադրբեջան հաստատվել է ինչպես հետախուզական, այնպես էլ լրատվական բազմաթիվ հետաքննությունների արդյունքներով։
 
Սա չափազանց վտանգավոր զարգացում է․ այսօր ԵԱՀԿ-ում ունենք մասնակից պետություն, որն օգտագործում է զինյալ ահաբեկիչներին իր կողմից հրահրվող պատերազմներում:
 
Ավելին, Թուրքիան իր հավաքագրման սխեմայի միջոցով ֆինանսավորում է ահաբեկիչներին և նպաստում է ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկչական մարտիկների տարածմանն աշխարհի տարբեր տարածաշրջաններում:
 
Հավատարմության զգացողության շնորհիվ այս խմբերը դառնում են Թուրքիայի վստահված բանակը, որը կարող է տեղակայվել աշխարհի տարբեր մասերում, որտեղ զինված ուժերի ներգրավումը նպատակահարմար չէ: Սիրիա, Լիբիա, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի. հարցն այն է, թե ո՞րն է լինելու հաջորդ տարածաշրջանը։
 
Այսօր Արցախի և Հայաստանի ժողովուրդը մարտնչում է միջազգային ահաբեկչության դեմ, կռիվ է տալիս այն պետությունների դեմ, որոնք չեն խորշում ահաբեկիչներին և ջիհադիստներին օգտագործելուց։ Թուրքիայի նման գործելաոճը կանգնեցնելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի կոշտ և հասցեական դատապարտի այդ վարքագիծը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից նման քաղաքականությունից հրաժարվելու համար միջազգային հանրությունը պետք է ավելի թիրախավորված միջոցառումներ իրականացնի»,- ընդգծել է դեսպանը:
 
Եզրափակելով իր ելույթը՝ Արմեն Պապիկյանը նշել է, որ Ադրբեջանի այս վերջին ագրեսիան կասկածից վեր է դարձնում, որ Արցախը երբևէ և որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի մաս լինել, և Արցախի անկախության ճանաչումն անհրաժեշտություն է:
Դիտումների քանակ969
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մրցույթ` Ռումինիայի բուհերում 2026-2027 ուսումնական տարում կրթություն ստանալու համար 15:2420 Փտր, 2026
  • 16 տարին լրացած ներգաղթային վիզայի բոլոր դիմոxները պետք է ներկայացնեն դատվածություն չունենալու մասին տեղեկանք. ԱՄՆ դեսպանատուն 15:1320 Փտր, 2026
  • Տավուշի համայնքային ոստիկանները 68-ամյա տղամարդու տանը ինքնաձիգներ և փամփուշտներ են հայտնաբերել 15:0220 Փտր, 2026
  • Լուրեր 15:00 | Չտրվել տարբեր օրակարգեր սպասարկող ուժերի մանիպուլյացիաներին. ԿԳՄՍՆ-ի հորդորը | 20.02.2026 15:0020 Փտր, 2026
  • Կրթության տեսչական մարմինը վարչական վարույթ է հարուցել դպրոցներից մեկի նկատմամբ 14:4120 Փտր, 2026
  • Ադրբեջանը չի միանա Գազային ֆինանսական աջակցության փաթեթին 14:3020 Փտր, 2026
  • Դիլիջանի նոր թունելը կկառուցվի եվրոպական չափանիշներով. գործողը կվերափոխվի տարհանման թունելի 14:1920 Փտր, 2026
  • Քննարկումները, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում նախատեսվում է փակել 231 դպրոց, չեն համապատասխանում իրականությանը. ԿԳՄՍՆ 14:1020 Փտր, 2026
  • Թրամփը հայտարարել է, որ Իրանն ունի 10-15 օր՝ համաձայնության հասնելու համար 14:0220 Փտր, 2026
  • Ստեղծել ոչ թե անցյալի, այլ այսօրվա/ապագայի Նոր՝ խաղաղության, զարգացման և երջանկության պատմություն. վարչապետը ինքնաթիռից տեսանյութ է հրապարակել 13:5120 Փտր, 2026
  • Արդարադատության նախարարի տեղակալները ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել են համագործակցության շարունակականության հնարավոր ուղղությունները 13:3820 Փտր, 2026
  • Գևորգ Մանթաշյանը Հնդկաստանում մասնակցել է AI Impact Summit 2026 բարձր մակարդակի միջազգային գագաթնաժողովին 13:2520 Փտր, 2026
  • Կարևորվել է տարբեր սցենարային իրավիճակներում փրկարարական ծառայողների մասնագիտական կարողությունների ամրապնդումը 13:1620 Փտր, 2026
  • Հայաստանի պատվավոր հյուպատոսը հայտարարել է Մակրոնի՝ Երևան կատարելիք այցի մասին 13:0720 Փտր, 2026
  • Լուրեր 13:00 | Դիլիջանի նոր՝ 2.3 կմ թունելի շինարարությունը կտևի 4 տարի. կպահանջվի մոտ 70 մլն եվրո 13:0020 Փտր, 2026
  • Շիրակի մարզպետը և ՄԻՊ-ը քննարկել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր 12:5820 Փտր, 2026
  • Երդման արարողությունից հետո զինվորներն ստանում են երկօրյա արձակուրդ. Պապիկյան 12:5020 Փտր, 2026
  • Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը 12:4420 Փտր, 2026
  • Չառլզ III թագավորի եղբայր Էնդրյուն ազատ է արձակվել 12:3520 Փտր, 2026
  • Գևորգ Պապոյանը և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը քննարկել են բեռների անխոչընդոտ տարանցման, զբոսաշրջության ոլորտի զարգացման վերաբերյալ հարցեր 12:2820 Փտր, 2026
  • Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսության պաշտոնյան դատապարտյալի օգտին ապօրինի գործողության դիմաց կաշառք է ստացել. նախաքննությունն ավարտվել է 12:2020 Փտր, 2026
  • Սյունիքի մարզի Մեղրի համայնքին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս. Դատախազության վճիռները մտել են օրինական ուժի մեջ 12:1720 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում՝ Վանաձորի մի շարք հասցեներում 12:1020 Փտր, 2026
  • Մենք պետք է հստակ արձանագրենք՝ ժողովրդավարությունը պաշտպանության նոր գործիքների կարիք ունի. Արթուր Հովհաննիսյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում 12:0620 Փտր, 2026
  • Դեսպան Բաղդասարյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամի հետ 11:5720 Փտր, 2026
  • Պուտինը հանձնարարել է գործարարներին խթանել ծնելիությունը երկրում 11:4920 Փտր, 2026
  • Արմավիրի մարզի շուրջ երկու տասնյակ հասցեներում խուզարկություններ են իրականացվում 11:4020 Փտր, 2026
  • Էդգար Գևորգյանն ազատվել է ՊԵԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից 11:2220 Փտր, 2026
  • Ջերմուկի խաչմերուկից մինչև Գորայք ավտոճանապարհը բաց է 11:1020 Փտր, 2026
  • Սարգիս Մանուկյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորման 11:0720 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հետևել աշխատանքներին 10:5120 Փտր, 2026
  • Վթարային ջրանջատում Երևանի մի շարք հասցեներում 10:4720 Փտր, 2026
  • Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և Հայաստանի դեմ իրականացվող ապատեղեկատվական արշավները 10:1320 Փտր, 2026
  • Լուրեր 10:00 | Նախագահը Հունաստանում ներկայացրել է ՀՀ տնտեսական բարեփոխումները | 20.02.2026 10:0020 Փտր, 2026
  • Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ցուցարարների են ծեծել 09:5020 Փտր, 2026
  • Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել 09:1420 Փտր, 2026
  • Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է 08:5320 Փտր, 2026
  • Գյումրի-Աշոցք ճանապարհը և Նորավան-«Զանգեր» հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ են 08:4220 Փտր, 2026
  • Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում 08:2320 Փտր, 2026
  • Աշտարակի մեծ կամրջի վրա բեռնատար է այրվել 08:1520 Փտր, 2026
  • Երևան–Երասխ ճանապարհին ավտոմեքենան բախվել է ճամփեզրյա ծառերին. կա զոհ 08:0220 Փտր, 2026
  • Վերադառնում եմ խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան 05:1320 Փտր, 2026
  • «Օդանավակայա՞ն, թե՞ դիահերձարան». նոր կատակերգություն 01:0420 Փտր, 2026
  • Հայաստանը հաստատակամ է խաղաղության ամրապնդմանը նպաստելու իր ջանքերում․ Միրզոյան 00:5220 Փտր, 2026
  • ՍԱՏՄ-ն կասեցրել է երկու մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը 00:4020 Փտր, 2026
  • Գիրք նվիրելու օրը՝ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում 00:1620 Փտր, 2026
  • «Նախորդ տարի 40 գիրք եմ կարդացել», «Մոտ 50 գիրք եմ կարդացել». երեխաները՝ իրենց ընթերցած գրքերի մասին 00:0520 Փտր, 2026
  • 1:0. «Նոան» հաղթել է «ԱԶ Ալկմարին» 23:5219 Փտր, 2026
  • Երևանի Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել․ կա տուժած 23:3419 Փտր, 2026
  • Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին 23:1919 Փտր, 2026
  • Փետրվարի 20-ի եղանակային կանխատեսումները 22:5719 Փտր, 2026
  • Փաստերի և փաստաթղթերի «լեզվով» կխոսենք տեղի ունեցած ֆինանսականբանկային «մեքենայություններից»․ Ռոմանոս Պետրոսյան 22:5019 Փտր, 2026
  • Չհիմնավորված հայտարարություններով հասարակությանը մոլորեցնել չի հաջողվելու. փորձագետ 22:4219 Փտր, 2026
  • ԿԿՀ անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ է հայտարարվել 22:3119 Փտր, 2026
  • Այցը լավ առիթ է քննարկելու ռազմավարական հարցեր. ՀՀ նախագահը Հունաստանում է 22:1819 Փտր, 2026
  • Կարճատև զրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել 22:1219 Փտր, 2026
  • Հարցազրույց Վահրամ Միրաքյանի հետ 22:0319 Փտր, 2026
  • Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի հեղինակավոր «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում 21:5419 Փտր, 2026
  • Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը 21:3319 Փտր, 2026
  • Մեր նոր առաջարկը՝ պատանիներին և հանրությանը․ Սուրեն Պապիկյան 21:2119 Փտր, 2026
  • Նիկոլ Փաշինյանը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստից տեսանյութ է հրապարակել 21:1519 Փտր, 2026
  • Լուրեր 21:00 | Չկա ավելի կարևոր բան, քան խաղաղությունը. Թրամփը դիմեց Փաշինյանին և Ալիևին 21:0019 Փտր, 2026
  • Մեծ նվեր՝ Գրքի տոնին. ԵՊՀ-ում նոր գրադարան է բացվել 20:5919 Փտր, 2026
  • Խաղաղության խորհրդի մասնակիցները լուսանկարվել են 20:5519 Փտր, 2026
  • Շուկայում ձվի թանկացումը սեզոնային է, դեֆիցիտ չկա. արտադրող 20:4919 Փտր, 2026
  • Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում շփումներ է ունեցել Խաղաղության խորհրդի մասնակից երկրների ԱԳ նախարարների հետ 20:4619 Փտր, 2026
  • Փետրուար 19-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր 20:4219 Փտր, 2026
  • AMX-ADX. միավորելով շուկաներն ու ներդրողներին 20:3419 Փտր, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 19.02.2026 20:2719 Փտր, 2026
  • Վաղ թե ուշ բոլոր երկրները կհամաձայնեն միանալ «Խաղաղության խորհրդին». Թրամփ 20:2119 Փտր, 2026
  • Իրանը և ՌԴ-ն համատեղ ռազմածովային վարժանքներ են սկսել 20:1619 Փտր, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. 19 Փետրուար․ 2026 20:0919 Փտր, 2026
  • Մրցունակ կադրեր մեդիա ոլորտի համար. Առաջին ալիքի Մեդիա ակադեմիան 5 տարեկան է 20:0419 Փտր, 2026
  • Վենսը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ խաղաղություն հաստատելու համար 19:5619 Փտր, 2026
  • Բյուջեից 2,9 միլիարդի հետվճար հունվարին, 1 մլրդ 48 մլն դրամ՝ սահմանամերձ 82 բնակավայրի բնակիչներին 19:4819 Փտր, 2026
  • ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 19:4019 Փտր, 2026
  • Բագրատ Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով 19:3319 Փտր, 2026
  • Իմ սերնդի ուսանողների համար գրադարան հաճախելը պարտավորություն էր․ Ժաննա Անդրեասյան 19:2619 Փտր, 2026
  • Վարչապետը Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստից առաջ շփումներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ 19:1419 Փտր, 2026
  • Խաղաղություն հաստատվեց երկու կարևոր երկրների միջև. Թրամփը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին 19:0719 Փտր, 2026
  • Լուրեր 19:00 | Վարչապետը Վաշինգտոնում մասնակցում է Խաղաղության խորհրդի նիստին | 19.02.2026 19:0019 Փտր, 2026
  • Ռուսաստանը կփորձի միջամտել Հայաստանում խորհրդարանական ընտրություններին. Էստոնիայի արտաքին հետախուզության ծառայության զեկույց 18:5919 Փտր, 2026
  • Քննարկվել է ֆիլմերի դասակարգման և դրանց տարիքային սահմանափակումների վերաբերյալ եզրակացություն տրամադրելու վերաբերյալ հարցը 18:4419 Փտր, 2026
  • Վաշինգտոնում մեկնարկում է «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը 18:3219 Փտր, 2026
  • Տավարաբուծության զարգացման 5-ամյա ծրագիր. ի՞նչ է ակնկալում պետությունը 18:2819 Փտր, 2026
  • Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի լավագույն ընթերցողներին 18:1719 Փտր, 2026
  • Չարլզ III-ը մեկնաբանել է եղբոր ձերբակալության մասին լուրը 18:0719 Փտր, 2026
  • Երևանի Նուբարաշենի 11-րդ փողոցում գտնվող գույքն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին 17:5919 Փտր, 2026
  • Ռուսաստանը միշտ եղել է Կուբայի կողքին, աջակցել սեփական ճանապարհով զարգանալու. Պուտին 17:4619 Փտր, 2026
  • Եվս 2 տարի՝ Հովհաննես Թումանյանի թանգարանը կրկին կբացի դռները. նորոգված շենքում կունենան վերնատուն 17:3819 Փտր, 2026
  • Սահմանվել են կամրջային կառուցվածքների վերակառուցման սկզբունքները 17:2419 Փտր, 2026
  • Համայնքային ոստիկանները բացահայտել են Հագվի գյուղում կատարված գողությունը. կատարվում է նախաքննություն 17:1419 Փտր, 2026
  • ՀՀ նախագահը հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ 17:0719 Փտր, 2026
  • Լուրեր 17:00 | Աջափնյակում տեղի ունեցածը նաև մարդկանց խնդրահարույց կրթության հետևանք է. ՄԻՊ 17:0019 Փտր, 2026
  • Ռուսաստանը և Միացյալ Նահանգները տնտեսական աշխատանքային խումբ կստեղծեն. Լավրով 16:5719 Փտր, 2026
  • Կարևոր պահանջներ վիզայի հարցազրույցին ներկայանալու համար. պարզաբանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը 16:4319 Փտր, 2026
  • Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը. Հունաստանի խորհրդարանի նախագահ 16:3219 Փտր, 2026
  • Ձյուն և ձնախառն անձրև. իրավիճակը ճանապարհներին 16:2519 Փտր, 2026
  • Նոր նշանակում ՔԿ-ում 16:1219 Փտր, 2026
  • Հայաստանի երկաթուղային համակարգը կարող է փլուզվել. Շոյգու 16:0219 Փտր, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015