ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրեց, որ հրադադարից հետո, համաձայն ԱԳ նախարարների հայտարարության, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որպեսզի հակառակորդը մոտենա և վերցնի իր թողած դիակները: Սակայն, ըստ Հովհաննիսյանի, դրանից հետո գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը ևս օգտագործվում են պրովոկացիաներ անելու նպատակով։
«Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ հետայսու դա թույլ է տրվելու միայն, ինչպես հայտարարության մեջ նշված է, Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում»,- ասաց Հովհաննիսյանը։