Վաշինգտոնի տարբեր հատվածներում մեր հայրենակիցները շարունակում են հանրային միջոցառումներ անցկացնել՝ իրենց ձայնը բարձրացնելով ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի։
Երեկոյան Սուրբ Մարիամ հայկական եկեղեցում մոմավառություն է կազմակերպվել պատերազմական գործողություններում զոհված զինվորների համար։ Ելույթներում հայ երիտասարդները երախտիքի խոսքեր են հղել հայ զինվորին՝ պատերազմի դաշտում հերոսությունների համար։
Ավելի ուշ ամերիկահայերը շարժվել են դեպի Վաշինգտոնի ազգային տաճար, որտեղ վերջին հանգրվանն է գտել հայ ժողովրդի բարեկամ՝ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը։
Ամերիկահայերը երգել են Հայաստանի և ԱՄՆ-ի օրհներգերը, զրուցել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի եւ վիլսոնյան Հայաստանի մասին։