Ռուս և ամերիկացի բանագնացները սկզբունքորեն համաձայնել են սառեցնել միջուկային մարտագլխիկների պահուստները՝ փորձելով փրկել սպառազինության վերահսկման վերջին համաձայնագիրը նախքան հաջորդ տարի ժամկետի լրանալը: Այս մասին փոխանցում է Abc News պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ առայժմ հայտնի չէ՝ արդյոք սառեցման համաձայնագիրը կհաջողի՞ և կերկարաձգվի՞ սպառազինության վերահսկման պայմանագիրը, որն ավարտվում է հաջորդ տարի փետրվարին: Եթե հաջողի, ապա համաձայնագրի մասին կհայտարարվի նախքան նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահի ընտրությունները: