Նախագահական ընտրություններից վեց շաբաթ առաջ ԱՄՆ Գերագույն դատարանի 87-ամյա դատավոր Ռութ Բադեր Գինսբուրգի մահը կատաղի քաղաքական վեճի պատճառ է դարձել: Նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է նրան փոխարինել հանրապետական թեկնածուով: Դեմոկրատական կուսակցությունից նախագահի մրցակից Ջոզեֆ Բայդենն էլ կարծում է, որ դա հակասահմանադրական է, և այդ նշանակումը պետք է թողնել նոյեմբերին տեղի ունենալիք ընտրության հաղթողին: Թրամփի քայլը նա որակել է լիազորությունների չարաշահում և խոստացել է ընտրվելու դեպքում հեռացնել նրա առաջադրած թեկնածուին՝ հայտնում է Reuters-ը:
ԱՄՆ Գերագույն դատարանում կա ինը դատավոր: Մինչ օրս մնացած ութից հինգին նշանակել են հանրապետական նախագահները, ընդ որում՝ երկուսին՝ Թրամփը: Ավելի վաղ նա հայտարարել էր հաջորդ շաբաթ այս թափուր պաշտոնին թեկնածու առաջադրելու մտադրության մասին: Թրամփի խոսքով՝ արդեն կազմվել է դիմորդների կարճ ցուցակ, և առաջնությունը տրվում է կին թեկնածուին:
Ալյասկայի երկու հանրապետական սենատորներ արդեն հանդես են են եկել մինչև ընտրությունները դատավոր նշանակելու Թրամփի մտադրության դեմ: