Սլովենիայում կրկին կանգնեցվել է Ամերիկայի առաջին տիկին Մելանյա Թրամփի բրոնզե արձանը՝ այն փոխարինելով փայտե տարբերակին: Այն տեղադրվել է Սեվնիցա քաղաքի մոտակայքում, որտեղ ծնվել է Սպիտակ տան ղեկավարի կինը՝ գրում է RT-ին:
Մելանիայի փայտե քանդակը անհայտ անձինք այրել էին հուլիսի 4-ի գիշերը՝ Ամերիկայի անկախության օրը: Քանդակի հեղինակը վստահ է, որ խնդիրը լուծված է, և այս անգամ հնարավոր չի լինի ո՛չ այրել, ոչ էլ վերացնել արձանը: