Դոնալդ Թրամփի փորձը` թույլ չտալ Չինաստանին վստահորեն առաջ շարժվել համաշխարհային տնտեսության մեջ գերակայություն հաստատելու հարցում, կարծես թե ձախողվում է: Տնտեսական վիճակագրությունը ենթադրում է, որ Չինաստանը կհաղթի ԱՄՆ նախագահի կողմից սկսված առևտրային պատերազմում՝ գրում է Bloomberg- ը: Ինչպես նշում է գործակալությունը, փորձելով թուլացնել տնտեսական կապերը Ամերիկայի և Չինաստանի միջև՝ Թրամփը Պեկինին դրդեց ներմուծման փոխարինման, ինչն, ըստ ամենայնի, օգուտ բերեց չինական տնտեսությանը: Չինաստանը գրեթե բոլոր նշանակալից ցուցանիշներով առաջ է անցել Ամերիկայից:
Միաժամանակ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը նախազգուշացրել է աշխարհին ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հակամարտության պատճառով հնարավոր լուրջ խնդիրների մասին՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ աշխարհի նախկին երկբևեռ համակարգը կոտրված է, և այն փոխարինվել է բազմաբևեռ համակարգով: «Բայց աշխարհը դեռ բազմաբևեռ չէ, այնտեղ ավելի շուտ քաոս է տիրում, և տերությունների միջև հարաբերություններն ավելի ու ավելի են բարդանում»,- ասել է Գուտերեշը: