• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Օրը՝ 60 վայրկյանում | 04.05.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 04.05.2026 20:13
Թուրքիայի փոխնախագահը Երևանում մասնակցել է ԵՔՀ գագաթնաժողովին. «Հարևաններ» Թուրքիայի փոխնախագահը Երևանում մասնակցել... 19:17
Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է հրապարակել Էմանուել Մակրոնի հետ Նիկոլ Փաշինյանը լուսանկարներ է... 01:42
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Ինքնիշխան, ազատ, հզոր ու երջանիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքն ուժեղ է, քան երբևէ. Փաշինյանի շնորհավորանքը` ՀՀ անկախության տոնի առթիվ
Հասարակություն
08:3421 Սեպ, 2020

Ինքնիշխան, ազատ, հզոր ու երջանիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքն ուժեղ է, քան երբևէ. Փաշինյանի շնորհավորանքը` ՀՀ անկախության տոնի առթիվ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել անկախության տոնի առթիվ․

«Սիրելի ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Անկախության տոնի առիթով։

29 տարի առաջ այս օրը տեղի ունեցած հանրաքվեով մեր ժողովուրդը միահամուռ ամրագրեց Հայաստանի անկախությունը։ 1991 թվականի սեպտեմբեր 21-ի հանրաքվեն մեր ժողովրդի պատմության ամենակարևոր իրադարձություններից է, որի սկիզբը դրվել էր դեռ 1988 թվականին՝ Արցախյան շարժմամբ։ Հանրաքվեի արդյունքները ողջ աշխարհին ազդարարեցին հայ ժողովրդի ազատատենչ կամքը՝ ունենալու անկախ ու ժողովրդավար պետություն։
 
Անցած 29 տարիների ընթացքում մենք միասին բախվել ենք բազմաթիվ փորձությունների՝ պատերազմ, սոցիալ-տնտեսական բարդություններ, արտագաղթ, կեղծված ընտրություններ, Հոկտեմբերի 27, քաղաքական բռնաճնշումներ, Մարտի 1, ճգնաժամային իրավիճակներ ու հուսալքություն։
 
Բոլոր այս դժվարությունները, սակայն, չէին կարող կոտրել հայ ժողովրդին։ 2018 թվականի Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը պետական լավատեսության, քաղաքացիական վճռականության պերճախոս արտահայտություն դարձավ, որով ապացուցվեց որ ինքնիշխան, ազատ, հզոր ու երջանիկ պետություն ունենալու հայ ժողովրդի կամքն ուժեղ է, քան երբևէ: Ինքնիշխան ու ազատ պետությունը, այդ պետության հավիտենականությունը հայ ժողովրդի ազգային օրակարգի առանցքում է ահա, և մեր բոլոր ուժերը պիտի կենտրոնացնենք այս օրակարգի ամենօրյա սպասարկման վրա:

Սիրելի հայրենակիցներ, այսօր կհրապարակեմ Հայաստանի՝ մինչև 2050թ. վերափոխման ռազմավարությունը, որը ոչ թե կարծրացած մի փաստաթուղթ է, այլ 2050 թվականի Հայաստանի Հանրապետության մասին մեր պատկերացումները, նպատակները, այդ նպատակներին հասնելու ուղիները քննարկելու, ճշգրտելու, իրագործման վերաբերյալ որոշումներ կայացնելու և իրագործման ընթացքը վերահսկելու մեխանիզմ:
 
Հավատում եմ, որ սրանով մեր պետական կյանքի նոր փուլ ենք թևակոխում, երբ պետությունը կառավարում ենք ռազմավարական տրամաբանությամբ, երբ այսօր կայացրած ամեն որոշում ունի ոչ միայն ընթացիկ, այլև 10, 20, 30 տարվա ռազմավարական թիրախներ և նպատակներ: Սա մի մեխանիզմ է, որ ապագայի մասին քննարկումները, ապագայի պլանավորումն ու կառուցումը պիտի դարձնի մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մաս:
 
1991 թվականին մենք չգիտեինք, թե ինչպիսին է լինելու 2020 թվականի Հայաստանը, ու բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ժամանակ չտրամադրեցինք այսօրվա մասին մեր պատկերացումները ձևակերպելու և դրանց իրագործումն ամենօրյա անելիք դարձնելու վրա:
 
Բայց ժամանակը մեզ անխուսափելիորեն կանգնեցնում է նման խնդրի առաջ: Մենք չենք կարող սպասել 2050 կամ 2100 թվականի գալուն, տեսնելու համար, թե ինչպիսին է դարձել Հայաստանը: Մենք պիտի պլանավորենք այդ Հայաստանը, գծագրենք ու կառուցենք այն այսօրվանից: Ըստ այդմ՝ օրվա բազմաթիվ ու բազմապիսի հարցերի երբեմն հուսահատեցնող ու շփոթեցնեղ հեղեղից պետք է առաջնահերթություն տանք նրանց, որոնք մեզ կապում են 2050, 2100 թվականի Հայաստանի հետ:
 
Անկախության 100-ամյակը նշող Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի տեսնի, որ մենք մտածել ենք ոչ միայն մեր, այլև իր մասին, պիտի զգա մեր գորովանքն ու պատասխանատվությունը Հայաստանի ապագայի, այսինքն՝ իր ներկայի նկատմամբ, այդ օրվա մասին մեր այսօրվա երազանքները պիտի տեսնի իրագործված:

Համոզված եմ՝ մենք ունենք բավարար կամք, հմտություն, միասնություն ու իմաստնություն մեր ամենօրյա օրակարգը այսպիսի աշխատանքով լցնելու և Հայաստանի ու հայ ժողովրդի հավիտենության համար անսասան ինստիտուցիոնալ պայմաններ ապահովելու համար: Սա մեր սերնդի առանցքային առաքելությունն է, և այդ առաքելությունը իրագործելու՛ ենք միասին:

Եվ ուրեմն,
Կեցցե՛ Ազատությունը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք ու ապրելու ենք Ազատ եւ Երջանիկ Հայաստանում»:

 

Դիտումների քանակ551
facebook icon twitter icon

Այս Թեմայով

  • Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով 08:0021 Սեպ, 2020 Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով Հասարակություն
  • Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 29-րդ տարեդարձը 07:3021 Սեպ, 2020 Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության 29-րդ տարեդարձը Հասարակություն
  • Սեպտեմբերի 21. Հայաստանի անկախության տոն. Հանրային քննարկում 22:0020 Սեպ, 2020 Սեպտեմբերի 21. Հայաստանի անկախության տոն. Հանրային քննարկում
Հիմա եթերում
Լրահոս
  • Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք օրենքների նախագծեր 20:0105 Մայ, 2026
  • Չափազանց հպարտ էի լինել այստեղ՝ ձեր կողքին. Մակրոնը՝ Գյումրիում 19:5705 Մայ, 2026
  • Նախագահ Մակրոնի հետ քայլեցինք Գյումրիի կենտրոնում. վարչապետ 19:5105 Մայ, 2026
  • Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ 19:4805 Մայ, 2026
  • Հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 19:4405 Մայ, 2026
  • Քրեական դատավարության ժամկետներ և գործընթացի արագացում. ներկայացվել է օրենսդրական նոր փաթեթ 19:3905 Մայ, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը Լիտվայի Սեյմասի պատվիրակության հետ քննարկել է ԵՄ վիզաների ազատականացման գործընթացին առնչվող հարցեր 19:3405 Մայ, 2026
  • Սա իսկապես մի նոր էջ է պետական այցերի և ընդհանրապես այցերի արարողակարգային տրամաբանության մեջ. Փաշինյանը՝ Մակրոնին 19:2905 Մայ, 2026
  • Ռուսական ուժերը կառավարվող ավիացիոն ռումբերով հարվածել են Զապորոժիեին 19:2405 Մայ, 2026
  • Քննարկվել են Հայաստան-Լիտվա խորհրդարանական փոխգործակցությանն առնչվող հարցեր 19:1705 Մայ, 2026
  • Երբ թվում էր, թե տարբեր փոթորիկների ազդեցությամբ շուրջբոլորն ամեն ինչ քանդվում է, մենք հաստատեցինք խաղաղություն. ԱԳ նախարար 19:1205 Մայ, 2026
  • ՀՀ և Ֆրանսիայի միջև կրթության և մշակույթի ոլորտներում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր 19:0405 Մայ, 2026
  • Ծանրորդ Մերի Միսակյանն աշխարհի առաջնությունում 6-րդն է 18:5605 Մայ, 2026
  • «Երաժշտական կամուրջ. Հայաստան-Ֆրանսիա» խորագրով համերգ՝ Գյումրու Վարդանանց հրապարակում 18:4805 Մայ, 2026
  • Բայրամովը հանդիպել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ 18:4605 Մայ, 2026
  • ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ 18:4205 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը այցելել է Վարշավայի առաջին մեքենայացված բրիգադ 18:3405 Մայ, 2026
  • Գրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը 18:2705 Մայ, 2026
  • Ընթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումը 18:1805 Մայ, 2026
  • Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք են մատուցում 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին 18:1305 Մայ, 2026
  • Միջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր 18:1205 Մայ, 2026
  • Ռումինիայի կառավարությունը հրաժարական է տվել 18:0405 Մայ, 2026
  • Վահագն Խաչատուրյանը և Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին 17:5305 Մայ, 2026
  • Պետք է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների առաջընթացին. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար 17:4705 Մայ, 2026
  • ՔԿ-ն՝ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ 17:4305 Մայ, 2026
  • ԵՆԲ-ն շարունակում է մնալ Հայաստանի հուսալի գործընկերներից մեկը. ՀՀ նախագահ 17:2905 Մայ, 2026
  • Ձեր այցն արձանագրվեց որպես առաջին պետական-ժողովրդական այց. Փաշինյանը՝ Մակրոնին 17:2005 Մայ, 2026
  • Լուրեր 17:00 | Հարավային Կովկասը չպետք է լինի կայսրությունների մրցակցության վայր. Մակրոն 17:0005 Մայ, 2026
  • Ռուսաստանը մեկ օրում ավելի քան 600 ԱԹՍ է չեզոքացրել. ՌԴ ՊՆ 16:4705 Մայ, 2026
  • Հայաստան-Ֆրանսիա. ռազմավարական համագործակցություն՝ ռազմարդյունաբերության, արհեստական բանականության, կիբեռանվտանգության և կիսահաղորդիչների ոլորտներում 16:3105 Մայ, 2026
  • Ազգային ժողովում հայտարարությունների ժամն է | ՈՒՂԻՂ 16:3005 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանն այցելել է Վարշավայի պատերազմի հետազոտությունների համալսարան 16:2905 Մայ, 2026
  • Հայաստանն ունի եվրոպական պատմություն. Մակրոնը՝ ՀՀ-ն Եվրոպայի մաս դիտարկելու մասին 16:2505 Մայ, 2026
  • ՏՏ ընկերություններում աշխատող միգրանտները կշարունակեն պետության կողմից աջակցություն ստանալ ընկերությունների միջոցով. նախագիծ 16:1605 Մայ, 2026
  • Դաշտից գողացել են 224 ոչխար՝ պատճառելով մոտ 15 միլիոն դրամի վնաս. դեպքը բացահայտվել է 16:0305 Մայ, 2026
  • Վերջին տարիներին մենք ցանկացել ենք ավելի արդիականացնել Հայաստանի ԶՈՒ-ն, ամրապնդել ինքնիշխանությունը. Մակրոն 15:5205 Մայ, 2026
  • «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն 2026-ի հունվար-մարտին 6 մլրդ 361 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել 15:4205 Մայ, 2026
  • Հյուսիս-հարավ սուպերնախագիծն արդեն իսկ միս ու արյուն է ստանում. Փաշինյանը՝ Մակրոնի հետ ստորագրված փաստաթղթի մասին 15:3005 Մայ, 2026
  • Քննարկվել է մեղադրյալի հեռավար կրթության շարունակականության վերաբերյալ նախագիծը 15:1905 Մայ, 2026
  • Հյուսիս-Հարավ, Արևելք-Արևմուտք հուսալի ճանապարհ դառնալը անվտանգության հուսալի գործոն է. Փաշինյան 15:1605 Մայ, 2026
  • ՆԳՆ-ն Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության հետ Աշխատանքային պայմանավորվածության փաստաթուղթ է նախաստորագրել 15:1005 Մայ, 2026
  • Հայաստանը և Ֆրանսիան ստորագրեցին ռազմավարական գործընկերության հռչակագիրը 14:5805 Մայ, 2026
  • Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան 14:5505 Մայ, 2026
  • Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստորագրվում են փաստաթղթեր. վարչապետ 14:5105 Մայ, 2026
  • Ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեջ կասկածվող երեք անձի 14:4705 Մայ, 2026
  • ՀՀ-ն գոյատևման օրակարգը փոխարինել է զարգացման օրակարգով. Նիկոլ Փաշինյան 14:4305 Մայ, 2026
  • Մարտին Գալստյանն ընտրվեց Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում 14:4005 Մայ, 2026
  • Առաջարկվում է ընդլայնել խնամատարության հնարավորությունները պետական ծառայողների համար. նախագիծ 14:3305 Մայ, 2026
  • Ազգային ժողովի նիստ | ՈՒՂԻՂ 14:3005 Մայ, 2026
  • Ցանկանում եմ, որ հարևանները դրսևորեն նույն խիզախությունը, ինչպես դուք, և ձեզ ուղեկցեն խաղաղության ճանապարհին. Մակրոնը՝ Փաշինյանին 14:2105 Մայ, 2026
  • ԵՄ-ն ունի մի շարք գործիքներ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար. Կալաս 14:1705 Մայ, 2026
  • Էմանուել Մակրոնն այցելել է Մատենադարան 14:1705 Մայ, 2026
  • ՀՀ-ն անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ ունեցող երկիր է. Փաշինյան 14:0605 Մայ, 2026
  • ՀՀ-ով է անցնում Արևելքը Արևմուտքին և հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը. վարչապետ 14:0305 Մայ, 2026
  • Նախագահ Մակրոնի հետ այսօր գալիս ենք Գյումրի. վարչապետ 13:5905 Մայ, 2026
  • Ո՞վ կարող էր պատկերացնել, որ կարելի էր հավաքվել Երևանում ԵՔՀ-ի շրջանակում, ինչ-որ մի բան այստեղ փոխվել է. Մակրոն 13:5505 Մայ, 2026
  • Իրանը կջնջվի երկրի երեսից, եթե հարձակվի Հորմուզի նեղուցում ամերիկյան նավերի վրա. Թրամփ 13:4205 Մայ, 2026
  • ԱԲ-ն դարձել է մանիպուլյացիայի ուժեղ գործիք. Միրզոյան 13:3305 Մայ, 2026
  • Անցողիկ շեմի ձեր մարմաջը չի իրականանալու. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիր գործընկերներին 13:3105 Մայ, 2026
  • Ցանկանում ենք ՀՀ-ն դարձնել պոպուլյար ուղղություն, դրա համար պետք է հեշտացնենք մարդկանց՝ ճամփորդելու հետ կապված հարցերը. Փաշինյան 13:2605 Մայ, 2026
  • Այսօր մենք դիմադրում ենք փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային. Միրզոյան 13:2305 Մայ, 2026
  • ՆԳ նախարարին է փոխանցվել ԵՄ-ի հետ Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացի առաջին զեկույցը 13:2105 Մայ, 2026
  • 19-ամյա վարորդի մասնակցությամբ դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ 13:1705 Մայ, 2026
  • Կոռուպցիայի դեմ պայքարի համար առանցքային դեր ունի քաղաքական կամքը, բայց այդ կամքը միայնակ հրաշքներ չի կարող գործել. Ջուլհակյան 13:1605 Մայ, 2026
  • Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստում քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները 13:1205 Մայ, 2026
  • Եվրամիությունն առանց Թուրքիայի անդամակցության չի կարող դառնալ գլոբալ խաղացող. էրդողան 13:0705 Մայ, 2026
  • Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ անդրանիկ գագաթնաժողովը. ընդունվել է հռչակագիր, ստորագրվել են փաստաթղթեր 12:5905 Մայ, 2026
  • Հնարավոր չէ ուղղակի թշնամանքի անջատիչն անջատել և խաղաղության կոճակը սեղմել. Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մասին 12:5705 Մայ, 2026
  • ԱԺ-ն քննարկում է պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը 12:5405 Մայ, 2026
  • Ցանկանում ենք, որ Ադրբեջանը ամրապնդի իր դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև հիմնարար հանգույց. Մելոնի 12:4505 Մայ, 2026
  • «Երևանյան երկխոսություն» 3-րդ միջազգային համաժողովի բացման արարողությունը 12:3905 Մայ, 2026
  • Ուրախ եմ լինել բարեփոխված ու ժողովրդավարական զարգացման ճանապարհին գտնվող Հայաստանում. Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին 12:3105 Մայ, 2026
  • ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնել Հայաստանում կուտակիչ կայանները զարգացնելու ուղղությամբ 12:2505 Մայ, 2026
  • ՀՀ-ում կա բարձր տնտեսական աճ ու ցածր գնաճ. Գալստյան 12:2005 Մայ, 2026
  • Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը. Մակրոն 12:1405 Մայ, 2026
  • ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում է տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Փաշինյան 12:1205 Մայ, 2026
  • ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի 12:0505 Մայ, 2026
  • Շատ խորհրդանշական էր լսել ԵՄ գործընկերներից, որ ՀՀ-ն գերազանց աշխարհագրական դիրք ունի. Փաշինյան 11:5805 Մայ, 2026
  • Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ. Պապոյանը՝ դեսպանին 11:4405 Մայ, 2026
  • Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:4105 Մայ, 2026
  • Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11:3905 Մայ, 2026
  • Ուկրաինայից Իրան ամբողջ տարածաշրջանը ցնցվում է պատերազմից, մինչդեռ Հարավային Կովկասում այլ իրավիճակ է. Ֆոն դեր Լայեն 11:3705 Մայ, 2026
  • Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ 11:3405 Մայ, 2026
  • ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով փաստաթղթեր են ստորագրվել 11:3005 Մայ, 2026
  • Հայաստանը և ԵՄ-ն ավելի մոտ են, քան երբևէ եղել են. Ֆոն դեր Լայեն 11:2505 Մայ, 2026
  • Արագ փոփոխվող աշխարհում ցածր և կայուն գնաճային միջավայրի ապահովումը պահանջում է նոր մոտեցում. Մարտին Գալստյան 11:1605 Մայ, 2026
  • Հարկադիր կատարման ինստիտուտը արդարադատության համակարգի հիմնասյուներից մեկն է. Գլխավոր հարկադիր կատարող 11:1305 Մայ, 2026
  • Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է 11:0905 Մայ, 2026
  • Կեցցե՜ ԵՄ-ի և Հայաստանի բարեկամությունը. Ուրսուլա ֆոն դեր Լայենի գրառումը 11:0605 Մայ, 2026
  • Հայաստանը Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում անկյունաքարային դեր ունի. Կոշտա 11:0405 Մայ, 2026
  • Մակրոտնտեսական կայունությունը վստահաբար դարձել է ՀՀ այցեքարտը համաշխարհային ներդրումային քարտեզի վրա. Մարտին Գալստյան 10:5705 Մայ, 2026
  • Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. Փաշինյան 10:5505 Մայ, 2026
  • ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարությունները | ՈՒՂԻՂ 10:4605 Մայ, 2026
  • ԱԺ-ն քննարկում է Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցը 10:4205 Մայ, 2026
  • Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը 10:3705 Մայ, 2026
  • Կրակոցներ՝ Սպիտակ տան մոտակայքում․ միջադեպի մասնակիցը տեղափոխվել է հիվանդանոց 10:1705 Մայ, 2026
  • Դընի Դոնիկյանի աֆորիզմների նոր ժողովածուն 10:1305 Մայ, 2026
  • Լուրեր 10:00 | ՀՀ-ԵՄ 1-ին գագաթնաժողովն իրապես պատմական պահ է. ՀՀ վարչապետ | 05.05.2026 10:0005 Մայ, 2026
  • ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ 10:0005 Մայ, 2026
  • Մայր բուհն արհեստական բանականության մասնագետներ կպատրաստի 09:5405 Մայ, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015