Բեռլինի «Չարիտե» կլինիկայից ստացված վերջին տեղեկության համաձայն՝ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու առողջական վիճակը աստիճանաբար բարելավվում է: Թոքերի արհեստական օդափոխման սարքը անջատել են, հիվանդը կարողացել է ինքնուրույն վեր կենալ անկողնուց և մի քիչ քայլել:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ իր անցկացված ստուգումներն ապացուցել են «նովիչոկով» Նավալնու թունավորման փաստը, գրում է Figaro-ն:
Մակրոնը ռուսական կողմից պահանջել է անհապաղ տալ Նավալնու «սպանության փորձի» հետ կապված բոլոր բացատրությունները: