Երեք անկախ լաբորատորիաներ հաստատել են «նովիչոկ» խմբից նյութի առկայությունը Ալեքսեյ Նավալնու նմուշներում: «Ֆրանսիայի և Շվեդիայի հատուկ լաբորատորիաներում կատարված թեստի արդյունքները հաստատում են Գերմանիայի տվյալները»,- ասվում է այդ երկրի կառավարության տեքստում՝ մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Երկու շաբաթ առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարեց, որ քաղաքական գործչին թունավորել են «նովիչոկ» խմբի նյութով:
«Ալեքսեյ Նավալնին դարձել է հանցագործության զոհ: Նրան ուզում էին լռեցնել: Եվ ես դաշնային կառավարության անունից դա խստորեն դատապարտում եմ»,- ասել է Մերկելը սեպտեմբերի 2-ին: