Իսպանիայի իրավապահները Կանարյան արշիպելագի ափերին հայտնաբերել են Խորվաթիայից մեկնած նավ, որը գերբեռնված է եղել կոկաինով՝ փոխանցում է Lenta.ru-ն:
Հանցախմբից առգրավվել է ավելի քան 1 տոննա թմրամիջոց, որը փաթեթավորված է եղել 980 պարկի մեջ: Ձերբակալվել են նավի անձնակազմի երեք անդամները՝ բոլորը Խորվաթիայի քաղաքացիներ:
Իսպանիայի ու Խորվաթիայի իրավապահ մարմինները դեռևս փետրվարին թմրամիջոցների դեմ համատեղ պայքար են իրականացրել: Ավելի ուշ նրանց միացել են նաև Կանարյան կղզիների, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների, Նիդեռլանդների ու Ֆրանսիայի իրավապահները: