Գերմանիայի գլխավոր դատախազությունը հաստատել է, որ Մոսկվայից իրավաբանական օգնության հայց է ստացել Ռուսաստանի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորման գործով՝ տեղեկացնում է Interfax-ը: Սակայն Բեռլինը հայտարարել է, որ Նավալնու առողջության վերաբերյալ Մոսկվային տվյալներ կհաղորդի միայն տուժածի համաձայնության դեպքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ՆԳՆ տրանսպորտի վարչությունը հարցում է ուղարկելու Գերմանիային՝ այս երկրի տարածքում Նավալնու հարցով քննչական գործողություններին մասնակցելու համար, ինչն էլ կօգնի բացատրություններ ստանալ լրացուցիչ և հստակեցնող հարցերի միջոցով: