ԱՄՆ-ում մեծ աղմուկ է բարձրացրել ինտերնետում շրջանառվող տեսագրությունը, որում բեռնատար գնացքն անցնում է ցածր կամրջի տակով: Մի քանի սանտիմետրի պատճառով վնասվում է գնացքի մի քանի վագոնի տանիքը: Ամենասարսափելի տեսարանը, սակայն, գնացքի ներսում է, որտեղ նոր մեքենաները վերածվել էին աղբանոցի ապրանքի՝ տեղեկացնում է Ռուսաստանի Առաջին ալիքը: