Խիտ բնակեցված Օրեգոնի հյուսիսարևմտյան հատվածում մահացու անտառային հրդեհներն ավելի ու ավելի մեծ տարածքներ են ընդգրկում: Հարյուր հազարավոր մարդկանց հորդորել են փախչել մոտեցող կրակից, մինչդեռ հարավի բնակիչները լացակումած գնահատում են իրենց կորուստները՝ հայտնում է BBC-ն:
Հինգշաբթի ուշ երեկոյան ԱՄՆ Օրեգոն նահանգի արտակարգ իրավիճակների վարչությունը հաղորդել է, որ հրդեհների պատճառով տարհանվել է մոտավորապես 500,000-մարդ` նահանգի 4,2 միլիոն բնակչության ավելի քան 10 տոկոսը:
Ժամանակին արված տարհանման արդյունքում զոհերի թիվը քիչ է, բայց նյութական վնասը՝ հսկայական: Այրվել են հազարավոր տներ, ավերվել են ամբողջ գյուղացիական տնտեսություններ: Առայժմ չի հաջողվում վերահսկել անտառային հրդեհները ԱՄՆ-ի արևմուտքում: