Եվրախորհրդարանը որոշում է կայացրել Մյանմայի քաղաքացիական ղեկավար Աուն Սան Սու Կիին բացառել Սախարովի անվան մրցանակակիրների ցուցակից: Նա այլևս չի հրավիրվի մրցանակաբաշխության հետ կապված միջոցառումներին: Բրյուսելը հայտարարել է, որ այդ քայլով պատասխանել է Աուն Սան Սու Կիի «անկարողությանը» ռոհինգայի բնակչության դեմ հանցագործություններին դիմակայելու հարցում՝ հայտնում է Euronews-ը:
Աուն Սան Սու Կին մրցանակի էր արժանացել 90-ականների սկզբին, բայց միայն 15 տարվա տնային կալանքից ազատվելուց հետո՝ 2013-ին, կարողացավ մրցանակը ստանալ Եվրախորհրդարանի այն ժամանակվա նախագահ Մարտին Շուլցից:
Սախարովի անվան և Խաղաղության Նոբելյան մրցանակները Աուն Սան Սու Կիին շնորհվել է ռազմական ռեժիմի դեմ ոչ բռնի պայքարի համար, որը, ի վերջո, պսակվեց հաջողությամբ: 2010-ականների կեսերին նա դարձավ երկրի քաղաքացիական առաջնորդը:
Սակայն նշանակումից գրեթե անմիջապես հետո Աուն Սան Սու Քին սուր քննադատության ենթարկվեց Ռահայն նահանգում առկա հակամարտության նկատմամբ վերաբերմունքի համար: Արտերկրում այն հաճախ անվանում են ռոհինգա ժողովրդի էթնիկ զտում, իսկ Մյանմայի իշխանությունները՝ հակամարտություն զինված ծայրահեղականների հետ: