Եվրամիությունը նախազգուշացրել է Լոնդոնին Brexit-ի վերաբերյալ արդեն ստորագրված համաձայնագրերը չխախտելու մասին: Բրյուսելն ասել է, որ նման գործելաոճը կարող է վերջ դնել առևտրային համաձայնության ձեռքբերմանը՝ տեղեկացնում է Euronews-ը:
Լոնդոնում այժմ ընթանում է այդ փաստաթղթի քննարկման ութերորդ փուլը: Լոնդոնը խոստովանել էր, որ «Ներքին շուկայի մասին» օրենքի նախագիծը, որը կհրապարակվի այսօր, խախտում է ԵՄ-ի հետ գործարքի հիմնական կետերից մեկը, համաձայն որի՝ Հյուսիսային Իռլանդիան պահպանում է մուտքը Եվրամիության միասնական շուկա:
Լոնդոնը պնդում է, որ նոր օրինագիծը պետք է դնի տնտեսական անվտանգության հիմքերն այն դեպքում, եթե մայրցամաքի հետ համաձայնագիր չստորագրվի: Մեծ մասը դա շատ հավանական է համարում: