Անտառային հրդեհները հասել են Օրեգոն, Կալիֆոռնիայից հյուսիս: Կրակն արագ մոտենում է բնակելի թաղամասերին, հայտնում է NTD News-ը: Հնարավոր բոլոր ուժերը ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքին: Կալիֆոռնիայում ավելի քան 14,000 հրշեջ է պայքարում անտառային հրդեհների դեմ: Գրանցվել է կրակի 900 օջախ: Իրավիճակը բարդանում է երաշտի և ռեկորդային բարձր ջերմաստիճանի պատճառով, որոնք նպաստում են կրակի արագ տարածմանը:
Ավելի քան մեկ տասնյակ մարդ, ներառյալ հրշեջները, այրվածքներ են ստացել և թունավորվել ածխաթթու գազից կենտրոնական Կալիֆոռնիայում խոշոր հրդեհը մարելու ժամանակ: Երեք տուժածի տեղափոխել են Ֆրեզնոյի հիվանդանոց: Նրանցից մեկի վիճակը ծանր է:
Հրդեհից այրվել է գրեթե 9 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Սա 18 անգամ ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: