Առնվազն 34 մարդ վիրավորվել է երկուշաբթի գիշերը Իրանի արևելքում գտնվող Գոլեստան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, հայտնում է Region Monitor-ը: 17 մարդ գտնվում է հիվանդանոցում: Մյուսները տեղում են օգնություն ստացել: 5,1 բալ ուժգնությամբ երկրաշարժը գրանցվել է Ռամիյան քաղաքի տարածքում, էպիկենտրոնը եղել է 9 կմ խորության վրա:
4․1 մագնիուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում: Նույն հզորության ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև հարակից նահանգներում՝ Վանում և Բիթլիսում, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 9․6 կմ խորության վրա։ Առայժմ երկրաշարժի պատճառով լուրջ վնասների մասին որևէ հաղորդում չի ստացվել։