Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշերը հեռախոսային բանակցություն է անցկացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, կոչ է արել անցկացնել բազմակողմանի խորհրդակցություն Արևելյան Միջերկրական ծովի հարցի խաղաղ և համաձայնեցված լուծումներ գտնելու նպատակով։ Վերջերս լարվածություն է նկատվել Աթենքի և Անկարայի միջև տարածաշրջանում Թուրքիայի անցկացրած երկրաբանական հետախուզական աշխատանքների պատճառով՝ հայտնում է TASS-ը:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն էլ Եվրախորհրդի ղեկավարի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել ԵՄ-ին մնալ արդար, անկողմնակալ և օբյեկտիվ Արևելյան Միջերկրածովյան իրավիճակի կարգավորման գործընթացում:
Սեպտեմբերի 24-25-ը տեղի ունենալիք ԵՄ գագաթնաժողովում խնդիրը կհայտնվի միության անդամ երկրների ղեկավարների ուշադրության կենտրոնում: