Միջազգային ամենահայտնի ահաբեկիչներից մեկի՝ Ուսամա բեն Լադենի զարմուհին՝ Նուր բեն Լադենը, հայտարարել է, որ ինքը Դոնալդ Թրամփին աջակցում է 2015 թվականից, քանի որ կարծում է, որ նա ոչ միայն Ամերիկայի, այլև ամբողջ արևմտյան քաղաքակրթության համար է կարևոր, հայտնում է New York Post-ը: Բեն Լադենի զարմուհին կարծում է, որ եթե Ջո Բայդենը գա իշխանության, երկրում կարող է տեղի ունենալ 2001 թ. սեպտեմբերի 11-ի նման ահաբեկչություն: Մինչդեռ Դոնալդ Թրամփն, ըստ նրա, ի վիճակի է պաշտպանել երկիրը նման սպառնալիքներից:
Շվեյցարիայում ապրող, բայց իրեն «հոգով ամերիկացի» համարող Նուր բեն Լադենը նաևխոստովանել է, որ ինքը պարբերաբար կրում է գլխարկ, որի վրա գրված է Թրամփի նախընտրական քարոզչության կարգախոսը՝ «Ամերիկան դարձյալ հզոր դարձնենք»: