Մովսես համայնքի Սբ Աստվածածին եկեղեցու բակում տեղի բնակիչների հետ զրույցի ժամանակ խոսեցինք գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Եվ սա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է:
Մովսեսում քաղաքացիների հետ զրույցում ասել եմ՝ մեր նպատակն է՝ Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության Հրապարակից մինչև Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ»,- գրել է վարչապետը: