ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի մասնագետները ուսումնասիրել և համեմատել են աշխարհի 41 երկրի երեխաների մտավոր ու ֆիզիկական առողջության, ակադեմիական պատրաստվածության և սոցիալական հմտությունների ցուցանիշները: Հետազոտության տվյալների վերլուծությունից հետո փորձագետները եկել են այն եզրակացության, որ երեխաների բարեկեցության լավագույն երկիրը Նիդեռլանդներն է:
Հիմնադրամի կազմած ընդհանուր վարկանիշի երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Դանիան և Նորվեգիան, չորրորդն ու հինգերորդը՝ Շվեյցարիան ու Ֆինլանդիան:
Նիդեռլանդները առաջին տեղում է նաև այն երկրների շարքում, որտեղ երեխաները շատ գոհ են իրենց կյանքից. նրանք կազմում են 93%:
Երեխաների շրջանում կյանքի բավարարվածության բարձր մակարդակ է գրանցվել նաև Մեքսիկայում (86%), Ռումինիայում (85%), Ֆինլանդիայում (84%), Խորվաթիայում (82%), Շվեյցարիայում (82%), Իսպանիայում (82%) և Լիտվայում (82%): Հիմնադրամի հետազոտության համաձայն՝ Թուրքիայում երեխաների 53%-ը է գոհ իր կենսակերպից: