Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին կուսակցության դրական դիրքորոշումն է հայտնել մահապատժի կիրառումը երկրի դատաիրավական համակարգում վերականգնելու մասին՝ գրում է Ermenihaber-ը:
Էրդողանի մտերիմ դաշնակիցը նշել է, որ այդ պատիժը պետք է կիրառվի բռնաբարություն կատարած ու մանկասպան հանցագործների նկատմամբ: Բահչելիի խոսքով՝ իր կուսակցությունը մահապատժի ջատագով չէ, սակայն նշված հանցագործությունների դեմ պայքարում այլընտրանք չկա:
Թուրքիայում մահապատիժն օրենքով արգելվել է 2004 թվականից, սակայն այն վերականգնելու մասին խոսակցություններն ակտիվացան 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: