Ինքնաբուխ վրանային ճամբար է ստեղծվել Փարիզի քաղաքապետարանի դիմացի հրապարակում՝ հայտնում է Euronews-ը: Աֆղանստանից, Սոմալիից և Փղոսկրյա ափից միգրանտները՝ ներառյալ 59 երեխա և 15 հղի կին, ինչպես նաև անօթևանները, մոտ 200 մարդ, 100 վրան են տեղադրել հրապարակում: Ուտոպիա 56 կազմակերպության աջակցությամբ նրանք փորձել են քաղաքային իշխանության ուշադրությունը հրավիրել իրենց խնդիրների վրա, և դա նրանց հաջողվել է:
Փարիզի իշխանությունը միգրանտներին հրավիրել է քաղաքապետարան՝ նրանց բնակարանային հարցերը քննարկելու համար, ճամբարն էլ ապամոնտաժվել է: