Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկացել է ռազմական միջադեպ հրահրել Հունաստանի հետ Արևելյան Միջերկրական ծովում, որպեսզի «քաղաքականապես գոյատևի», գրում է գերմանական Die Welt թերթը:
«Էրդողանի հաշվարկված պատերազմը» վերնագրով հոդվածում ասվում է, որ «եթե դա կախված լիներ Թուրքիայի նախագահից, նրա նավատորմը վաղուց խորտակած կլիներ հունական նավը»:
Հղում անելով թուրքական ռազմական աղբյուրներին, պարբերականը գրում է, որ Էրդողանը մի քանի օր առաջ խնդրել էր թուրք գեներալներին խորտակել հունական նավը, բայց այնպես անել, որ զոհեր չլինեն, բայց մերժում էր ստացել:
Թուրք գեներալները հրաժարվել են կատարել մեկ այլ առաջարկ ևս. խփել հունական կործանիչը, որի օդաչուին պետք է հնարավորություն տրվեր փախչել: