Մոտ 3000 հազար էկոակտիվիստ բողոքի ցույց է արել Լոնդոնում՝ պահանջելով պետական մակարդակով համակարգային կլիմայական փոփոխություններ իրականացնել՝ հայտնում է Euronews-ը: Հասարակական կարգը խախտելու համար ոստիկանությունը ձերբակալել է 90 ակտիվիստի:
Ակցիայի մասնակիցների համոզմամբ՝ անհատների կատարած փոփոխությունները բավարար չեն, երբ խոսքը վերաբերում է ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը: Նրանք հայտարարել են, որ երկրագունդը մեկն է, և ցանկանում են այնտեղ ապրել նորմալ կլիմայական պայմաններում:
Ցուցարարները պատգամավորներից պահանջել են բնապահպանական արտակարգ իրավիճակ հայտարարել: Նրանք վրդովված են, որ իշխանությունը պատրաստ է լսել գիտնականներին COVID-19-ի հարցով, բայց ոչ կլիմայական փոփոխությունների: