Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաստատել է կառավարության նոր կազմը։ Վարչապետի պաշտոնում է Հուսեյն Արնուսը։ ԱԳՆ և ՊՆ նախարարները պահպանել են իրենց պաշտոնները: Նոր կառավարության կազմում ընդգրկվել է 29 նախարար, այդ թվում՝ 2 կին, որոնք զբաղեցնում են մշակույթի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների պաշտոնները։