Բողոքի ցույցերը շարունակվում են Գերմանիայում: Երեկ Բեռլինում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել հակահամաճարակային սահմանափակումների դեմ` պնդելով, թե դրանք ոտնահարում են իրենց ազատությունը և իրավունքները:
Նախնական տվյալով՝ ցույցերին մասնակցել է 50 հազարից ավելի մարդ: Գերմանիայի իշխանությունը հայտարարել է, որ ստիպված են նոր սահմանափակումների և խստացումների անցնել, քանի որ վարակակիրների թիվը վերջին շաբաթներին սկսել է ավելանալ: