ԱՄՆ Ալաբամա նահանգում անհամբեր վարորդը կրակել ու սպանել է հետիոտնին, որը ճանապարհը շատ դանդաղ է անցել: Այս մասին գրում է Daily Mail-ը:
22-ամյա Ջերեմիի համբերությունը սպառվել է, երբ տեսել է, թե ինչպես է 29-ամյա հետիոտնը շատ դանդաղ քայլում: Ջերեմին ատրճանակով ութ անգամ կրակել է հետիոտնին ու անհետացել: Ավելի ուշ նա հանձնվել է իրավապահ մարմիններին: Նրան ներկայացվել է սպանության մեղադրանք:
Հարավային Աֆրիկայում էլ վարորդը փորձել է շրջանցել հավին՝ կենդանուն վրաերթից փրկելու համար, բայց բախվել է ուրիշի տանը: Վարորդը և նրա 19-ամյա ուղևորը միջին ծանրության վնասվածքներ են ստացել: