Ռուսական Rostec պետական պաշտպանական արդյունաբերության կազմակերպությանը կից Vertolety Rossii հոլդինգի գլխավոր տնօրեն Անդրեյ Բոգինսկին հայտարարել է, որ իրենք բաց են Թուրքիայի հետ ուղղաթիռների արտադրության հարցով համագործակցելու հարցում՝ հայտնում է Anadolu Agency-ն։
Բոգինսկին նախ հիշեցրել է, որ 2019-ին Ռուսաստանը Թուրքիային 3 միավոր Ka-32 բազմաֆունկցիոնալ ուղղաթիռ է մատակարարել, որոնք օգտագործվում են հրդեհաշիջման աշխատանքների համար։
Ռուս պաշտոնյան ավելացրել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են համագործակցել նաև ուղղաթիռների տեխնոլոգիաների և արտադրության ոլորտում։
Հիշեցնենք, որ Բոգինսկին անցյալ տարի Մոսկվա այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ թուրքական ավիացիայի ու տիեզերագնացության արդյունաբերության ընկերության արտադրած պահեստամասերը կարող են օգտագործվել Ռուսաստանում։